Ամենատարեց ծնող մայրը
60-ամյա չինուհին, ում անունը չի հրապարակվում, երկվորյակներ է ծնել£ Անցյալ տարի գազի թունավորումից մահացել էր այդ կնոջ 28-ամյա դուստրը£ Հուղարկավորությունից հետո ազգականներն ու բարեկամները, փորձելով մխիթարել սգավոր մորը, նրան հորդորել են նոր զավակ լույս աշխարհ բերել£ Դե, նա էլ ներշնչվել է ու որոշել է արհեստական բեղմնավորում փորձել£ Պատվաստող բժիշկները պատմել են, որ նրա ամուսինը սկզբում դեմ է եղել, բայց հետո համաձայնել է£ Երբ ամուսնական զույգը Պեկին է մեկնել` լավագույն բժիշկներից խորհրդատվություն ստանալու, մասնագետների մեծ մասն ասել է, որ հղիանալու հավանականությունը զրոյի է հավասար£ Ապագա մայրը, սակայն, չի հուսահատվել և տուն վերադառնալով, դեղեր է օգտագործել£ Անցյալ տարի հոկտեմբերին նա հղիացել է և 1 շաբաթ առաջ զույգ աղջիկներ ծնել£ - Նրանց ճիչը նման է իմ հանգուցյալ դստեր ճիչին,¬ ասել է մայրը£¬ Նրանք ինձ ու ամուսնուս ապրելու ուժ են տալիս£ Թեև մենք ծեր ենք, բայց վստահություն և ուժ ունենք, որպեսզի դաստիարակենք նրանց£