Հրաշքով փրկվածը


Մելբուռնում ընթացող գնացքի ճանապարհին հայտնված մանկասայլակը չի ճզմվել` մեքենավարի հմտության շնորհիվ£ Իսկ մանկասայլակում գտնվող 15 ամսական փոքրիկն ընդամենը քերծվածքներ է ստացել` չնայած գնացքը սայլակը հրելով քարշ է տվել ահագին տարածություն£ Գործընկերներն ու միջադեպին տեղյակ բոլորն, իհարկե, հիացել են վագոնավարի կայծակնային կողմնորոշմամբ, ինչի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել դժբախտությունից£ Մելբուռնում դա նմանատիպ 2¬րդ դեպքն է£ Անցյալ հոկտեմբերին Շվետա Վերման սարսափելի տեսարանի ականատեսն է դարձել£ Նրա աչքի առջև մանկասայլակում պառկած իր որդին հայտնվել է երկաթգծի վրա. գնացքը սայլակը քարշ է տվել 3 մետր£ Մանչուկի կրած միակ վնասը վախն է եղել£ Իսկ նման միջադեպերի պատճառը բավական պարզունակ է. ջրահեռացման նպատակով երկաթգծի կառամատույցը թեքված է դեպի ճանապարհը£ Տեղին է նշել, որ այս երկու դեպքերից հետո որոշվել է ձևավորել կայարանները` վերացնելով կառամատույցների թեքվածութ յունը£