Կյանքի համար լավագույն քաղաքը


Ավստրիայի մայրաքաղաքը պահպանել է առաջատարի դիրքը` լավագույն կենսապայմաններ ունեցող քաղաքների ցանկում£ Mercer ընկերության ամենամյա այս հետազոտությունները կատարելիս հաշվի են առնվել 211 քաղաքներում կյանքի և աշխատանքային պայմանները£ Անցյալ տարի լավագույնը ճանաչվածների առաջին հնգյակն անփոփոխ է մնացել` Վիեննա, Ցյուրիխ, Ժնև, Վանկուվեր (Կանադա) և Օքլենք (Նոր Զելանդիա)£ Կանադական Կալգարին և Օտտավան էկոլոգիապես մաքուր քաղաքների ցանկում 1¬ինն ու 3¬րդն են. 2¬րդ հորիզոնականում ամերիկյան Հավայա նահանգի մայրաքաղաք Գոնոլուլուն է£ Այս ցուցակում Վիեննան ընդամենը 44¬րդ տեղում է£ Ի դեպ, Ռուսաստանի և Հարավային Կովկասի որևէ քաղաք այդ ցուցակում ընդգրկված չէ£ Իսկ Բաղդադը ճանաչվել է վատթարագույնը, որտեղ «բացակայում են անվտանգությունն ու կայունությունը»£ - Հավաքված տվյալները գնահատելիս մենք հաշվի ենք առել, որ քաղաքներում լավագույնս օգտագործվում են էներգիայի վերականգնված աղբյուրները և միջոցներ են կիրառվում, որպեսզի հնարավորինս քիչ աղտոտվեն օդն ու ջուրը£ Բացի այդ, մենք հաշվի ենք առել այնպիսի գործոն, ինչպիսին քաղաքների աղմուկն է,¬ մանրամասնել է Mercer հետազոտական կենտրոնի ղեկավար Սլագին Պարակտիլը£