100¬ից 2¬ը` անապաստան


Ռուսական ժողովրդական համաշխարհային ժողովն անհանգստացած է երկրում անապաստանների թվի ավելացմամբ£ ՆԳ նախարարության գնահատմամբ` երեխաների շրջանում այդ թիվը կազմում է 2,17 %, կամ` յուրաքանչյուր 100 անչափահասներից 2¬ն անօթևան է (տեղեկացրել է ԻՏԱՌ¬ՏԱՍՍ¬ը)£ Այդ տվյալները ներկայացրել է Հասարակական պալատի սոցիալական հարցերի և ժողովրդագրական քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Ելենա Նիկոլաևան. - Անապաստանների նման քանակով մենք կարող էինք «պարծենալ» միայն Քաղաքացիական պատերազմից հետո£ Նույնիսկ Մեծ հայրենական պատերազմից հետո այդպիսի բան չի եղել. հասարակությունն ինչ¬որ ձևով հոգում էր որբերի մասին, ստեղծվում էին Սուվորովյան ուսումնարաններ և այլն£ Ռուսաստանում ամեն տարի հայտնվում են 115-120 հազար որբեր. 200-220 երեխաներ ամեն տարի վերցվում են ոչ նպաստավոր ընտանիքներից£ Ներկայումս 600 հազարը գտնվում են տարբեր տեսակի գիշերօթիկ հաստատություններում,¬ վիճակագրական տվյալներ է ներկայացրել Ե. Նիկոլաևան` հավելելով, որ ներկայումս Ռուսաստանում 28 միլիոն երեխա կա£ Նա նաև կարծիք է հայտնել, որ երեխաների խնամակալության գոյություն ունեցող համակարգը «շահագրգիռ է ֆինանսական միջոցներ յուրացնել, բայց հետաքրքրված չէ երեխաների ճակատագրերով»£