«ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԵՐԸ» ՀՈՒՍԱԽԱԲՎԵԼ ԵՆ


 

Նախընտրական քարոզարշավից առաջ «Միավորված հայեր» կուսակցության ղեկավարները վստահաբար հայտարարում էին, որ իրենք անպայմանորեն տեղ են զբաղեցնելու խորհրդարանում: Սակայն ընտրություններից չորս օր առաջ արդեն այս սակավամարդ կուսակցության ետնաբեմում քննարկում են այն հարցը, որ իրենց տրված խոստումները չեն համապատասխանել իրականությանը: Իրազեկ աղբյուրները տեղեկացնում են, որ այս չճանաչված կուսակցության առաջադրումը նպատակ էր հետապնդում փոշիացնել առաջատար ընդդիմադիր կուսակցությունների ձայները, բայց «Միավորված հայերը» չկարողացան հաջողությամբ հանձնել «ստուգարքները»:

Նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ այս կուսակցությունը կստանա ընդհանուր ձայների մոտ 0,25 տոկոսը, ինչն էլ նշանակում է, որ այս ձայները չեն կարող էական նշանակություն ունենալ հաշվարկների ժամանակ: Ի տարբերություն «Միավորված հայերի», Հայաստանի կոմկուսի օգտին ձայն տվողները խուսափում են հրապարակային խոսքից և ակնարկում, թե Կոմկուսն անակնկալ կմատուցի ձայների հաշվարկի ժամանակ…