Ընտրության տարբերակներ


 

Ազգային ժողովի այս ընտրությունների առավելությունն այն է, որ 100-ի հասնող կուսակցություններից շատերին ջուրը տարավ, մնացին պինդ կառույցները` իրենց համամասնականով ու մեծամասնականով: Նախկին ընտրության ժամանակ 13-14 տարեկան պատանիներն ու աղջիկները անհամբեր երազում էին, երբ պիտի լրանա իրենց 18 տարին, որ համարվեն լիարժեք, քաղաքականապես հասունացած մարդ ու մասնակցեն մարդ ընտրելու դժվարին գործին:

Այդպիսի երջանիկ մեկին ես ու Հորիզոնը հարցրինք.

- Երիտասարդ, դու իրավունք ունես ընտրելու. մասնակցելո՞ւ ես ընտրություններին, ունե՞ս քո ընտրած թեկնածուն:

- Իրավունք ունեմ, ծնողներս էլ են ասում:

- Ամոթ չլինի հարցնել` ո՞ւմ ես ընտրելու:

- Ես էլ հարսնացու եմ ընտրելու:…

- Ողբամ զքեզ, պատգամավորության թեկնածու, մի տես ինչ եսասեր սերունդ է աճում. փոխանակ գնա տեղամաս, գաղտնի քվեարկությամբ քեզ ընտրի, բացահայտորեն գնում է իր համար հարսնացու ընտրելու:…