Ընդդիմադիրների դիմադրությունը


 

Ես ու Հորիզոնը, որ հաճախ է պատահում` ընկանք մի անհաջող միջավայր: Մեկին հարցրինք` ընտրության գնալո՞ւ է, խեթ-խեթ մեզ նայեց.

- Ես չեմ գնա, ոտքերս ցավում են:

- Կարող են ընտրարկղը տունդ բերել, այդ հնարավորությունը կա:

- Ես տնից կփախչեմ:

- Պարզապես դու քո քաղաքացիական պարտքը չես կատարի:

- Ես քաղաքացի չեմ, գյուղից երեկ եմ եկել:

Գյուղացու կողքինը չսպասեց մեր հարցին, շնչակտուր մեջ ընկավ.

- Ես էլ դիտմամբ գնալու եմ ու բոլորին ջնջեմ:

- Բա չե՞ս կարդալու` արդյոք ովքե՞ր են:

- Ես չգիտեմ, բայց մի բան գիտեմ, որ դրանք բոլորն էլ մի սանրի կտավ են:

Մեջ ընկնող մարդուկին ընդդեմ` Հորիզոնը մեջ ընկավ.

- Այ պարոն մազ-մորուքավոր, եթե քո կարծիքով մի սանրի կտավ են, այդ սանրը վերցրու` գլխիդ ու մորուքիդ մազերը սանրիր, քեզ մարդու կարգի բեր:…

ՀՐԱՆՏ ՀՈՐԻԶՈՆ,    ԳՈՒՐԳԵՆ ԼՈՌԵՑԻ