Պաղպաղակը` սուր գլխացավի պատճառ


 

Եվ ոչ միայն պաղպաղակը, այլև սառն ըմպելիքները սուր գլխացավեր են հարուցում. սա գիտնականների պնդումն է: Դրանց գործածումն արյան կտրուկ ներհոսք է առաջացնում ուղեղի անոթներում, որոնք ընդարձակվում են և ցավի նոպա առաջացնում:

Իռլանդիայի ազգային համալսարանի և Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները հուսում են, որ իրենց բացահայտումը կնպաստի միգրենի (գլխակեսի ցավ) և գլխացավի այլ տեսակների բուժման նոր մեթոդներ հայտնագործել:

Չնայած «սառնային ցավի» տարածվածությանը, դրա պատճառները դեռ պարզված չէին: Եվ հետազոտողներն ուսումնասիրել են 13 կամավորների: Նրանց առաջարկել են ձողիկով սառցաջուր խմել, որը դիպչում է վերին քիմքին: Դա ուղեղի «ցրտահարում» է հարուցել: Հետո նույն մարդիկ սենյակային ջերմաստիճանի ջուր են խմել, և գլխուղեղից հատուկ «արձագանք» չի ստացվել:

- Գլխուղեղն առավել կարևոր օրգաններից մեկն է և պետք է անընդհատ աշխատի: Այն չափազանց զգայուն է ջերմաստիճանի հանդեպ: Այդ պատճառով անոթների ընդարձակումը հանգեցնում է ուղեղի հյուսվածքների ներսում տաք արյան հոսքին, որպեսզի պահպանի անհրաժեշտ ջերմաստիճանը: Բայց քանի որ գանգը փակ կառուցվածք ունի, ուրեմն արյան անսպասելի ներհոսքի արդյունքում կարող է բարձրանալ ճնշումը և ցավ առաջացնել,- մեկնաբանել է հետազոտության հեղինակներից մեկը` Խորխե Սերադորը (գրել է PrΖvdΖ.ru-ն):

Փաստորեն` արյունատար անոթների նեղացումն արյան ճնշումն արագ իջեցնելու միջոցներից մեկն է: