ԵԿԵԼ Է ԺԱՄԱՆԱԿԸ ԱՌԱՋ ՇԱՐԺՎԵԼՈՒ «ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ» ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ


Վաշինգտոնը կարծում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է ընդհանուր համաձայնության գան ղարաբաղյան հակամարտության կարգավորման «Հիմնական սկզբունքների» առնչությամբ: -Եկել է ժամանակը առաջ շարժվելու «Հիմնական սկզբունքների» համաձայնեցման հարցում,- «Թրենդ նյուս»-ին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: 2007 թվականի վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանին եւ Ադրբեջանին են փոխանցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման «Հիմնական սկզբունք ներ» փաստաթուղթը: ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ