Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Մինսկի խմբի համանախագահներին մեղադրել Է նոր պատերազմ բորբոքե


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող պետություններին մեղադրել Է պատերազմ բորբոքելու մեջ: -Ցավոք, համանախագահող երկրները, որոնք այդպես Էլ չկարողացան 15 տարվա ընթացքում գտնել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման ուղիները, կասկածի տակ դրեցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված ադրբեջանական կողմի բանաձեւը,-կիրակի օրը Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն: Նա նշել Է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւը փաստաթուղթ Է, որը «Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ծրագիր Է բովանդակում»: -ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրները չպետք Է այդպես վարվեին: Նոր արյունահեղությունը կանխելու փոխարեն նրանք, ընդհակառակը, միակողմանի դիրք բռնեցին բանաձեւի նկատմամբ, եւ այդպիսով նրանց գործողություններն ուղղված են նոր պատերազմի բորբոքմանը,-հայտարարել Է Սաբիրօղլուն: ԱՐՄԵՆՊՐԵՍ