Լրատվամիջոցները` «ուշադրության կենտրոնում» Պատասխան տալու ժամանակը


Անցյալ հինգշաբթի Բելառուսի ՊԱԿ-ի աշխատակիցները Մինսկում, Բրեստում, Գոմելում, Մոգիլևում, Գրոդնոյում, Վիտեբսկում, Բարանովիչում և Բոբրույսկում կամ առավոտյան ժամը 7-ի սահմաններում ներխուժել են լրագրողների բնակարաններ` խուզարկելով և տեխնիկական սարքավորումներ գրավելով: Արդյունքում ընդդիմադիր ԶԼՄ-ների 30 աշխատակիցներ ձերբակալվել են: Նրանց արգելվել է նույնիսկ զանգահարել բարեկամներին և գործընկերներին: Ըստ վարկածներից մեկի` լրագրողների զանգվածային ձերբակալությունների շարժառիթը զրպարտանքներն են` Նախագահի հանդեպ: Իսկ Բելառուսի Քրեական օրենսգիրքն այդ մեղադրանքի դեպքում նախատեսում է 5 տարվա ազատազրկում: Այս պարագայում խոսքը դեռևս 2005 թվականից Ինտերնետում հայտնված այն մուլտերի մասին է, որոնց գլխավոր հերոսը շատ նման է Լուկաշենկոյին: Մեկ այլ վարկածով` կատարվածի պատճառը կարող է լինել նաև մարտի 25-ին Մինսկում կայացած չարտոնված հանրահավաքների լուսաբանումը: Ինչպես հաղորդել է Reuters-ը, ԱՄՆ պետդեպարտամենտն անմիջապես արձագանքել է հայտարարությամբ` լրագրողների դեմ այդ արշավը որակելով որպես «ավտորիտար խիստ դիկտատուրա, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների բացահայտ ոտնահարում»: