ՍԻՐԻՐ ՀԱՅՐԵՆԻԴ, ԾՆՈՂԻԴ, ԸՆԿԵՐՈՋԴ


Նոր Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Արմեն ԲԱԼԲԱԲՅԱՆԻ կերպարի ամենաբնորոշ գիծը ճշտապահությունն է և ցանկացած փոխհարաբերության մեջ անթերի լինելու ձգտումը£ Նա բծախնդիր է իր հեղինակության հանդեպ և չի անտեսում ոչ մի մանրուք£ Գնդապետը բարեկիրթ է և չափավոր£ Խուսափում է ծայրահեղ գնահատականներից, զրուցելիս չի մոռանում դիվանագիտության մասին£ Կոմիսարը շփվող է և լավ զրուցակից£ ¬ Շատ չեք տխրի, եթե խնդրեմ պատմել Դաշտային Ղարաբաղի Զագլիկ գյուղի մասին£ Գյուղ, որի մասին, ցավոք, պիտի խոսենք անցյալ ժամանակով£ ¬ Զագլիկն իմ ծննդավայրն է£ Չքնաղ գյուղ էր, խիզախ, պինդ, սեփական հողի համար մեռնելու պատրաստ մարդկանցով£ Զագլիկում ոչ մի թուրք չէր ապրում, ողնուծուծով հայկական գյուղ էր, մեծ, բարեկեցիկ, նորոգ£ Երկու դպրոց ուներ, եկեղեցի£ Համախմբված գյուղ էր, ինքնապաշտպանվելու մշտական պարտադրանքը ստիպել էր, որ համախումբ լինեն£ Զագլիկը ինձ համար մարմնավորվում է Պետրոս պապիս կերպարով` հայրենասեր, բարեպաշտ, արդար, աշխատասեր£ Պապիս տան պատին Անդրանիկի նկարն էր, նա պաշտում էր զորավարին£ Անդրանիկի նկարը թուրքին չթողեցինք£ Այդ նկարը, որ տեսել եմ մանկության տարիներին, հիմա իմ աշխատասենյակում է, միշտ հետս է եղել, երբ խորհրդային բանակում տեղից տեղ էի տեղափոխվում` Նախիջևանում, Կուբայում£ Պապս գյուղում եկեղեցի էր կառուցել, ուխտատեղի£ Եկեղեցին փրկել չէինք կարող£ Երբ շատ եմ կարոտում գյուղը, հարյուրերորդ անգամ պտտում եմ տեսաժապավենը, նայում գյուղի պատկերներին, մեր տանը£ Ծննդավայրի կորուստը ոչ մի բանի հետ չեմ համեմատի£ ¬ Ձեր հայրը ակադեմիական կրթությամբ զինվորական է, Ազգային բանակի կապի վարչության առաջին պետն է եղել և կառույցի հիմնադիրը, ի՞նչ եք սովորել նրանից£ ¬ Ես ծնողներիս միակ երեխան եմ, և նրանց ամբողջ սերն ու հոգատարությունը կենտրոնացած է եղել ինձ վրա£ Հորս բնութագրող ամենավառ գիծը օրինավորությունն է£ Շեղումներ չէր սիրում£ Պահանջում էր կարգապահություն, պարտաճանաչություն£ Նա իր կերպարով իսկական զինվորական էր, իր գործի նվիրյալը£ Եվ, որ ամենակարևորն է` մարդասեր էր, այդ պատճառով էլ մեծ սեր ու հարգանք էր վայելում£ Երբ Նախիջևանում էի ծառայում (վաշտի հրամանատարի տեղակալ էի), հորս հրավիրեցի զորամաս, որ ցույց տամ ծառայական հաջողություններս և արժանանում նրա խրախուսանքին£ Հայրս նկատեց, որ իմ զինվորներից մեկն անառողջ է, պառկած է անկողնում, իսկ անկողինը պատշաճ որակ չուներ, հնամաշ էր£ Հայրս հանդիմանանքով ասաց. «Դու ո՞նց ես ինչ¬որ բան պահանջելու այս զինվորից£ Պիտի ապահովես, հետո պահանջես»£ Այդ խոսքերը դարձան իմ ծառայության նշանաբանը£ Ես չէի ցանկանում զինվորական դառնալ, բայց հայրս համոզեց£ Ընդունվեցի Դոնեցկի ռազմական բարձրագույն ուսումնարան և սովորելու ընթացքում հասկացա, որ հայրս ճիշտ էր, որ ես իմ բնույթով, էությամբ շատ ներդաշնակ եմ զինվորականի մասնագիտությանը£ Շատ գոհ եմ մեր ռազմական բուհի կրթության որակից£ Շատ լավ հիշում եմ հանդիպումները քաղաքացիական բուհերի ուսանողների և ուսանողուհիների հետ£ Մեզ սովորեցնում էին շփվել կանանց հետ, ճիշտ հարաբերվել մարդկանց հետ, իմանալ քաղաքավարության կանոնները, տանում էին մշակութային օջախներ, նույնիսկ պարել էին սովորեցնում, օրինակ` ես վալս պարել բուհում եմ սովորել£ ¬ Ի՞նչ գծեր ուներ զինվորականի կատարելատիպը Ձեզ համար, ինչպիսի՞ն էր այն կերպարը, որին ձգտում էիք նմանվել£ ¬ Ուներ անթերի արտաքին, շատ կոկիկ էր, խնամված£ Կնամեծար էր, բարեկիրթ£ Եվ անպայման` հայրենասեր էր, նվիրված աղջկան ու պետությանը£ Ես միշտ համազգեստս կարել եմ տալիս, որ վրաս լավ նստի, շատ բծախնդիր եմ արտաքին տեսքիս հանդեպ£ Շատ ուշադիր եմ, նրբանկատ եմ կանանց հետ շփվելիս£ Իսկ հայրենասիրությա՞ն մասին… զինվորականի հայրենասիրությունը դրսևորվում է նրա ծառայողական հաջողությունների մեջ, աշխատանքի որակում£ ¬ Ի՞նչ պաշտոններ եք զբաղեցրել մինչև Ազգային բանակ գալը£ ¬ Սկսել եմ վաշտի հրամանատարի տեղակալից, հասել եմ գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնին, ծառայել եմ Նախիջևանում, Երևանում, Վանաձորում, Կուբայում£ Զինկոմիսարիատի համակարգում եմ 91 թվից, ծառայությունս սկսել եմ հանրապետական զինկոմիսարիատում, եղել եմ բաժնի պետի օգնական, հետո նշանակվել եմ Արաբկիրի զինկոմի տեղակալ, ղեկավարել եմ Աշտարակի զինկոմիսարիատը, Նոր Նորքի զինկոմն եմ 2002¬ից£ ¬ Դուք համարվում եք լավագույն զինկոմիսարներից մեկը£ Ո՞րն է զինվորական ղեկավարի հաջողության բանալին£ ¬ Ես ամեն ինչ անում եմ, որ հաջողության հասնեմ, ջանք չեմ խնայում, ունեմ վստահելի ու աշխատունակ անձնակազմ£ Բոլորս միասին կատարում ենք մեր ծառայողական պարտականությունները` աշխատելով չթերանալ£ ¬ Ինչ հաջողություն է արձանագրել զինկոմիսարիատի համակարգը վերջին տարիների ընթացքում, որոնք են էական ձեռքբերումները£ ¬ Բարձրացել է նախազորակոչային պատրաստության որակը, այսօր զինկոմիսարիատները ավելի արդյունավետ են աշխատում դպրոցների ու թաղապետարանների հետ£ Այսօրվա զինվորականը ավելի գիտակից է, գաղափարապես հասուն է, ավելի լավ է պատրաստ հայրենիքի պաշտպանության գործին£ Սերտացել է զինկոմիսարիատ-հասարակության կապն ու մեծացել փոխըմբռնումը£ Զորակոչը դարձել է ավելի օրինական£ Նվազել են ապօրինի զորակոչի և տարկետման դեպքերը£ ¬ Որո՞նք են զինկոմիսարիատների գործունեության խոցելի կողմերը£ ¬ Պետք է նախազորակոչային պատրաստությունը դարձնել ավելի նպատակամետ, ուժեղացնել զինղեկների ինստիտուտը, բացառել անօրինականությունները£ ¬ Ի՞նչ կշիռ ունի զինկոմիսարիատը համայնքում` որպես պետական պաշտոնյա£ ¬ Կախված է կոմիսարիատի կերպարից, նրա աշխատանքից£ Ամեն ոք ինքն է ստեղծում իր կշիռը£ Ընդհանրապես, զինկոմիսարը, որպես տվյալ համայնքի քանակի ներկայացուցիչ, պիտի էական դերակատարում ունենա, վայելի բնակչության հարգանքն ու սերը£ Ռազմահայրենասիրական դաստիարակության գործառույթ ունեցող կառույցը պիտի վաստակի հայրենիքի, ազգի, երկրի պաշտպանության, նվիրվածության և վեհ գաղափարների մասին խոսելու իրավունքը£ Ինձ համար շատ կարևոր է, թե ինչ են մտածում իմ մասին ծնողներն ու զինակոչիկները£ Ընդհանրապես զինվորականի հավաքական նկարագիրը, կերպարը, հեղինակությունը դրական միտումներ են արձանագրում£ Միջին զինվորականի մակարդակը բարձրացել է£ Զինվորական խավը գնալով ավելի էլիտար է դառնում£ ¬ Որո՞նք են զինվորականի կերպարի երեք կարևորագույն բնութագրիչները£ ¬ Զինվորականը պետք է լինի հայրենասեր, ունենա ազգային նկարագիր, այսինքն` հայի տեսակ պիտի լինի£ Զինվորականը պետք է անթերի հագուկապ ունենա, համազգեստը, կոշիկները, սանրվածքը պետք է խնամված լինեն, դա յուրահատուկ հարգանք է համազեստի հանդեպ£ Զինվորականը պետք է լինի բարեկիրթ բոլոր տեսակի շփումներում£ Եվ պետք է լինի կնամեծար£ ¬ Կնամեծար պիտի լինի յուրաքանչյուր տղամարդ£ ¬ Զինվորականը` առավել ևս, որովհետև զինվորականը իր բնույթով ու մասնագիտությամբ պաշտպան է£ Թույլի պաշտպան, գեղեցիկի պաշտպան, խոցելիի պաշտպան£ Եվ ուժի խորհրդանիշ է£ Զինվորականը պիտի այնպիսին լինի, որ յուրաքանչյուր կին երազի իր կողքին տեսնել ուժեղ, կիրթ, խելացի և զգայուն տղամարդու£ ¬ Ի՞նչ նախասիրություններ ունեք£ ¬ Սիրում եմ լող և բիլիարդ£ ¬ Ի՞նչ խորհուրդներով եք բանակ ճանապարհում ձեր զինակոչիկին£ ¬ Սիրի°ր հայրենիքդ, ծնողիդ և ընկերոջդ£

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ