ՆԱՏՕ¬ն հեռուստաալիք է հեռարձարկում


Հյուսիսատլանտյան Դաշինքի վարկանիշի բարելավման նպատակով ՆԱՏՕ¬ն հայտարարել է սեփական Օնլայն¬հեռուստաալիքի հեռարձակման մասին£ Դաշինքի ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը տեղեկացրել է, որ հեռարձակումը կսկսվի բուխարեստյան գագաթաժողովի հաջորդ շաբաթվանից£ Հաղորդումների մեծ մասը ուղղված կլինեն Աֆղանստանում 47 հազար զինվորների առաքելությանը£ Ծրագրված է ձևավորել նկարահանող 5 խումբ, որոնք պարբերաբար ռեպորտաժներ կուղարկեն երկրից£ Հեռուստաալիքը մատչելի կլինի դաշինքի բոլոր վեբ¬կայքերով: Ինչպես հաղորդում է Associated Press¬ը` ծրագրի ֆինանսավորման մեծ մասը ստանձնել է Դանիան£ Ռուսաստանը չի կանխի Ուկրաինայի և Վրաստանի մուտքը ՆԱՏՕ Այսպես է կարծում Հյուսիսատլանտյան դաշինքի քարտուղարը: Մինչդեռ Ֆրանսիան և Գերմանիան մտահոգ են, որ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մուտքը կհանգեցնի Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացմանը: Թբիլիսին ու Կիևը հույս ունեն ապրիլի 2-4-ը Բուխարեստում կայանալիք գագաթաժողովում հրավերք ստանալ` միանալու Հյուսիսատլանտյան դաշինքին: Ռուսաստանը չի մասնակցում որոշումներ ընունելու գործընթացին,- ասել է Յաապ դը Հոոպ Սխեֆֆերը: Գլխավոր քարտուղարը միաժամանակ խոստովանել է, որ Դաշինքին նախկին խորհրդային հանրապետություններին միանալուն ընդիմացող Մոսկվայի դիրքորոշումը, այնուամենայնիվ, վճռորոշ դեր ունի: ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"-ի հավաստմամբ` ըստ Սխեֆֆերի, հաշվի առնելով Ռուսաստանի դիրքորոշումը, Վրաստանի և Ուկրաինայի ընդգրկումը ՆԱՏՕ (թեկնածուի կարգավիճակով) կարող է հետաձգվել: - Իմ կարծիքով, խոսքը ոչ թե նրանց ընդունել-չընդունելու մասին է, այլ, թե դա ե՞րբ տեղի կունենա,- հայտարարել է գլխավոր քարտուղարը: