ՄԵԿ ԷԼ ՏԵՍԱՐ` ՇԱՀԵՑԻՆ


Եթե այս շրջանում ընդդիմության չպատճառաբանված ակտիվությունը (եթե չասենք` շտապողականությունը) այդչափ մեծ չլիներ, միգուցե խորհրդարանական ու Նախագահի ընտրություններում նրա հնարավորությունների քննարկումը կարելի կլիներ անիմաստ համարել: Բայց, ինչպես տեսնում ենք, ընդդիմադիր դաշտի բոլոր բևեռներն արդեն այնպես են քարոզարշավի լծվել, որ դեռևս մեկ տարի հետո ստեղծվելիք իրավիճակն ինքնաբերաբար հետաքրքիր է դարձել: Հայրենի արմատականները ժրաջանորեն պատրաստվում են ընտրություններին, ու այդ նպատակով հանրահավաքները կրկեսային ներկայացումների հաճախականություն են ձեռք բերել, իսկ մամուլը հեղեղված է միայն այս շրջանում երևացող քաղգործիչների «սենսացիոն» հարցազրույցներով: Ասել է թե` մեկնարկը տրված է այն եղանակով ու մեթոդներով, ինչպես լինում է սովորաբար: Թեև քիչ չեն հիմքերը` ենթադրելու, որ չհայտարարված քարոզարշավի վերջաբանը նախորդների սցենարն է ունենալու: Այս անգամվա համար նույնիսկ հավանական է, որ ընդդիմությունների արձանագրելիք հաջողությունների չափաբաժինն ավելի նվազի: Ակնհայտ է, որ ընդդիմադիր դաշտը երբեք այսչափ բազմաճակատ ներկայացվածությամբ ընտրությունների չի մասնակցել: Այսպես, Հայ Ազգային Կոնգրեսն, իհարկե, ինքն իրեն առաջատար է համարել ու համարելու է այն հավաստիացմամբ, թե շուրջ երկու տասնյակ իր շուրջը համախմբված պահելով` իրեն հաջողվել է միավորել ողջ ընդդիմադիր դաշտը: Իսկ մնացած բոլոր` ընդդիմադիր ներկայացողները գործուղվել են` իրեն խանգարելու համար: Չանտեսենք, սակայն, որ այդ երկու տասնյակում հիմնականում մարդ-կուսակ ցություններ են: Առաջինը լինելու մարմաջը հանգիստ չի տալու նաև «Ժառանգությանը», և արդյունքում` նրա կապերը վերջնականապես են խզվելու ՀԱԿ¬ի հետ: ՀՅԴ¬ն այս ընտրութ յուններում նույնպես հակաիշխանական ճամբարում է հանդես գալու` բնականաբար ինքնուրույն ու միայնակ փորձելով ոչ այն է կայուն, ոչ այն է մարող իր ընտրազանգ վածի վստահությունը շահել: Այս ընտրություններից առաջ ավելի քան վճռական է Տիգրան Կարապետիչը: Կասկածից վեր է, որ շատ ուրիշ ընդդիմադիրներ կամ այդպիսին ներկայացողներ նույնպես կմասնակցեն առաջիկա քվեարկությանը: Ու նման պայմաններում ինչքան էլ փորձենք իշխանական եռյակին վազանցելու արմատականների հայտարարություններին լավատեսորեն նայել, անհնար է: Ակնհայտորեն ամենակատաղի պայքարը հենց ընդդիմադիրների միջև է ընթանալու, և յուրաքանչյուրը ձգտելու է ա´յս ընտրազանգվածի քվեներից առավելագույնը կորզել: Այդ իսկ պատճառով էլ եթե ավելի ուշադիր հետևենք վերջին շրջանի զարգացումներին, ապա դժվար չի լինի նկատել, որ ակտիվ են հատկապես նշված ուժերը, ու գոնե նրանց այս շրջանի գերխնդիրն իրարից հետ չմնալու, իրար չզիջելու շրջանակում է: Իր հերթին կոալցիոն հուշագրի թարմացումը կարծես` ի հեճուկս ընդդիմադիրների նկրտումների եղավ: Ու որքան էլ թվար, թե վերջիններիս հիասթափությունն ու հուսահատությունը մեծ կլինի, այսուհանդերձ, առանձնապես կորցնելիք չունենալով` վերջիններս ըստ երևույթին դարձյալ որոշել են մինչև վերջ պայքարել: Մեկ էլ տեսար` շահեցին: