Պաշտոնական լրահոս Ռուսաց լեզվի լսարանի բացում ՀՀ պաշտպանության նախարարությունում


ՀՀ պաշտպանության նախարարության օտար լեզուների կենտրոնում ռուսաց լեզվի լսարանի բացմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: ՀՀ պաշտպանության նախարարն իր ելույթում նշել է, որ ռուսաց լեզվի նորաբաց լսարանը ՀՀ զինված ուժերի սպաներին հնարավորություն կտա Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատություններ մեկնելուց առաջ կատարելագործել ռուսաց լեզվի իմացությունը: