Անդրանիկ նիստը


ՀՀ պաշտպանության նախարարությունում երեկ կայացել է ազգային խորհրդանիշներով զինվորական համազգեստի և տարբերանշանների դիզայնի համար հայտարարված մրցույթի գնահատող հանձնաժողովի անդրանիկ նիստը: Պաշտպանության նախարարությանը ներկայացված 14 առաջարկություններից հանձնաժողովն առաջին փուլում ընտրել է տասը, որոնցից լավագույնները ընտրվելու են հաջորդ փուլերում: