ԲԱՔՎՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵ´Լ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ


Առաջին անգամ, իր հրապարակային ելույթներից մեկում, Միխայիլ Գորբաչովը խոստովանել է, որ Սումգայիթում և Բաքվում տեղի է ունեցել իսկական ցեղասպանութ յուն: 1990-ին խորհրդային զորքերն ուղարկելով Բաքու` Գորբաչովը նպատակ է ունեցել կանխել արյունահեղություններն ու փրկել Ադրբեջանի մայրաքաղաքը ազգայնականների վայրագ գործողություններից: Նրան Բաքվի իշխանությունները սկզբում սխալ տեղեկատվություն են հաղորդել, որից հետո Այազ Մութալիբովը, գիշերային գաղտնի այցելություն կատարելով Կրեմլ, ԽՍՀՄ առաջնորդին ներկայացրել է իրավիճակը: Ժամանակին Գորբաչովը չի համարձակվել կատարվածը ցեղասպանություն որակել` ազգայնական կրքերն առավել չբորբոքելու համար: Ահա այսպիսի խոստովանություն է արել աշխարհի նախկին գերտերության ղեկավարը: