Ընդդեմ Christian Dior¬ի արտ¬տնօրենի


Դեռ անցյալ շաբաթ բարձր նորաձևության աշխարհահռչակ այս Տան արվեստի գծով տնօրեն էր Ջոն Գալյանոն, ով անցյալ ուրբաթ օրը ձերբակալվել է Փարիզում` մանր խուլիգանության և հակահրեական արտահայտությունների համար: - Մինչ հետաքննության արդյունքների հրապարակումը` «Քրիստիան Դիորը» հեռացրել է Ջոն Գալյանոյին,¬ ասվում է Նորաձևության տան հրապարակած հայտարարության մեջ: Համաձայն նախաքննական տվյալների` Փարիզի սրճարաններից մեկում մոդելագործը վիրավորական արտահայտություններով հարձակվել է մի քանի մարդու վրա: Նրան տարել են ոստիկանություն և վարչական անհրաժեշտ ընթացակարգից հետո ազատ են արձակել` դատախազության հրահանգով: Գալյանոն ստուգվել է նաև ալկոհոլի դեմ, և նրա արտաշնչած 1 լ օդի մեջ հայտնաբերվել է 1,1 միլիգրամ ալկոհոլ: