Հա՞ որ...


Պարզվում է` հայերս կարգին հեղափոխականների համբավ ունենք£ Եգիպտոսում տեղի ունեցող հայտնի իրադարձությունների կազմակերպիչները տարբեր փորձեր են արել` Կահիրեում ապրող հայ ուսանողներին հակաիշխանական գործողություններում նույնպես ընդգրկելու ուղղությամբ£ Հնագույն բուրգերի երկիր ուսանելու մեկնած հայերից մեկը մեր դեսպանատան աշխատակցին պատմել է, որ նախօրեին ցուցարարները հավաքվել են իրենց տան բակում և գոռգոռալով պահանջել` միանալ իրենց£ Ուշագրավ է, որ այս երկրում ընդամենը հինգ հայ է տեղի բուհերում սովորում, ու ողջ երկիրն ընդգրկած խռովությունների կազմակերպիչները, ստացվում է` հեղափոխության հաջողությունը մեր հայրենակիցների մասնակցությամբ են պայմանավորում£