«ՔԻՉ ՄԸ» ԻՐԱԿԱ´Ն ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ


Հայ¬թուրքական ու հայ¬ադրբեջանական հարաբերություններում վերջին ժամանակների առավել ընդգծված խմորումները, թերևս, նաև հիշեցնում էին հայրենասիրութ յան անհրաժեշտության մասին£ Ավելին` հայրենասեր ԵՐԵՎԱԼԸ վերջերս խիստ «մոդայիկ» դարձավ£ Գարնանային շամպինիոնների նման աճել սկսեց «հայրենապաշտ» քաղաքական, մշակութային և այլ ոլորտների գործիչների թիվը£ Որպես հայրենասիրության դրսևորում` շատերն իրենց պարտքը համարեցին քննարկումների ասպարեզ բերել նաև Սփյուռքը` ընդգծված, սակայն շինծու մտահոգություն արտահայտելով վերջինիս խնդիրների շուրջ£ Այդ մասին ճառեր են արտասանում` խոսքին գյուտարարական շեշտադրումներ հաղորդելով, իսկ եզրափակում են սովորաբար` հեծանիվ հայտնագործողի ինքնաներշնչմամբ£ Սփյուռքահայ համայնքներում կա լեզվի, հայ մշակույթի ճանաչման, կարճ ասած` ազգային ինքնության պահպանման խնդիր£ Խնդիր կա´, ցավալի է, սակայն` ո´չ զարմանալի, ո´չ էլ նորություն£ Զարմանալի չէ, որովհետև Սփյուռքը, ցավոք, արմատախիլ կազմավորում է. նորություն էլ չէ, որովհետև վերջինիս խնդիրների շրջանակը բազմիցս հետազոտված է, քննարկված ու քննարկվող£ Հերթը կարծես` հարցի լուծման հնարավոր ուղիներ մշակելունն է£ Ավելի ճիշտ` կապերն առավել գործնական, սերտացումն ավելի շոշափելի դարձնելու ժամանակն է£ Իսկ մինչ ներկայիս հասարակական¬քաղաքական իրավիճակից փորձում են օգտվել շատ շաղակրատ պոպուլիստներ` գնալով իջնում է հենց Հայաստանի գլխավերևի Դամոկլյան սուրը. ազգային ինքնության անդառնալի կորստի վտանգը սպառնում է նախ բուն Հայաստանին£ Մի՞թե հայոց լեզուն պահպանում ենք` փողոցներն ու հասարակական կենտրոնները ողողած օտարագիր ու օտարահունչ ցուցանակներով, պաստառներով, գրոտումներով… Մի՞թե մշակույթը պահպանում ենք օտարներից նմանակած, սակայն այդպես էլ չմարսած նիստուկացով, երգուպարով£ Գուցե` Հայոց պատմությունն էլ պետք է սերտենք հայեցիությունից շա˜տ հեռու հեռուստաեթերներո՞վ… Այդուհանդերձ, Հայաստանը միտված է զորավիգ լինել դրսի հայերին, մոտ պահել նրանց արմատներին£ Գուցե այս գործընթացը հարկ է հենց մեզանից սկսել. ինքներս պետք է մոտենանք ազգային արժեքներին, այլապես, ստացվում է` հայ գաղթօջախներում ապրող մեր հայրենակիցներին հայ պահելուց առաջ նախ մենք հայ լինելու խնդիր ունենք£ Մենք շատ այլ խնդիրներ էլ ունենք… Օրինակ, Սփյուռք կոչվածի ընկալման հետ կապված£ Տարեցներից շատերի մոտ մինչև օրս այն ասոցացվում է ընդամենն «ախպար» բառի հետ, իսկ մյուս սերունդը Սփյուռքին հիմնականում որպես ընդգրկուն «կաթնատու կով» է ընկալում, որի բարիքներից օգտվել կարելի է դրամահավաքի մարաթոններին և պատեհ ու անպատեհ այլ առիթներով£ Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքական իրադրությունը պահանջում է մեծ համախմբվածություն և ճշմարիտ հայրենասիրություն. ինչպես սփյուքյան մեր հայրենակիցները կասեին` «քիչ մը» իրակա´ն հայրենասիրություն£ Այլապես Շիրազի բնորոշած` «հինգ մատների պես չռված» լինելը կամ հայրենասերի դիմակ կրելը, կեղծավորություններ ճառելը դժվար թե միջազգային հանրությանը համոզեն, որ Հայկական հարցն արդարացի` հօգուտ Հայաստանի լուծում է պահանջում£

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ