ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ-ՀԻՇԵՑՈՒՄ «Բարեկեցությո՞ւն ենք ապահովում, թե՞ օտարում»


Անցյալ տարեվերջին (1-7 դեկտեմբերի, «Ավանգարդ» թիվ 45, հեղինակ` Մ. Հովհաննիսյան) թերթում բավական լուրջ մի մտահոգություն էր արծարծվել` այսպես կոչված միջպետական որդեգրությունների առնչությամբ£ Մասնավորապես. «Համեմատ մյուս երկրների` այս հստակեցումը շահագրգիռ կողմերին զերծ է պահում բյուրոկրատական քաշքշուկներից ու անհարկի թղթատարությունից,- պարզաբանում է Քաղաքացիական ակտերի գրանցման գործակալության պետ Հմայակ Նավասարդյանը£ Այսպիսով` միջպետական որդեգրություններ` հստակեցված կարգով, ասել է թե` առավել դյուրին ու պարզ եղանակով է կարելի հայրենիքից անջատել հայ փոքրիկին ու այլ պետության հրամցնել առանց թղթատարության ու բյուրոկրատական քաշքշուկի: Մի տեսակ նման չէ՞ օտարերկրացիներին ջանասիրաբար «էստի համեցեք» ասելուն: Մանավանդ որ` երեխա որդեգրել ցանկացող հայաստանաբնակների համար նման «թեթևացումներ» չեն նախատեսվում: Մի խոսքով, որքան էլ սառը դատենք, դժվար է առանց ցավ զգալու չարձանագրել, որ այլևս ստեղծված են հարմարագույն պայմաններ` չդժվարացնելու երեխաներին երկրից դուրս տանելու գործընթացը: Արդեն որդեգրված երեխաների կենսապայմանների, նրա նոր ընտանիքի կենցաղային հարմարությունների մասին, կամ այլ բնույթի տեղեկատվություն, գործակալութ յունը ստանում է հաղորդագրությունների, տեսագրությունների, ձայնագրությունների, լուսանկարների և այլ միջոցներով£ Դե, ասենք, «եվրոպական ծնողների» համար մեծ դժվարություն չէ լուսանկարներով կամ տեսաերիզներով ներկայացնել, թե երեխային ինչպես են շրջապատել գունագեղ խաղալիքներով ու մանկան աչքերը փայլեցնող այլ զվարճանքներով: Արդյունքում, Հայաստան ուղարկվելիք ժպտուն աչքերով երեխայի լուսանկարներն ու եվրոպական բարեկեցությունից հիացած մեկնաբանությունները պատրաստ են: Սովորաբար մեծանալուց հետո են միայն հասկանում` ինչ ասել է հայրենիք, կարոտ և նման այլ հասկացություններ: Դա էլ, իհարկե` լավագույն դեպքում, եթե ժամանակի ընթացքում հայեցի դիմագծից տարրեր պահպանվում են: Սակայն շատ ավելի մտահոգիչ խնդիր էլ կա. որքանո՞վ է հնարավոր պարզել, թե ի՞նչ նպատակներով են որդեգրում մեր երեխաներին, մանավանդ երեխաներ ունեցող ծնողները: Կամ, հետագայում ճշտվո՞ւմ է մեր որդեգրված տարագրյալների առողջական վիճակը, արդյո՞ք, նրանք այսպես կոչված, առողջ մարմնամասերի «մատակարար» չեն դառնում` հիվանդ ու հարուստ արտասահմանցիների համար: Չէ՞ որ տարածված երևույթ է ներքին օրգանների փոխպատվաստումը: Մինչդեռ որոշակի վիճակագրություն կա, որ մեր հանրապետությունում յուրաքանչյուր 4-5-րդ ընտանիքն ամուլ է£ Իսկ ինչու ամենապարզեցված ընթացակարզով ծնողազուրկ հայ մանուկներին հայաստանաբնակ հայ ընտանիք ներում չտեղավորել£ Վերջին 9-10 ամիսների ընթացքում այսպիսի «արտահանման» 68 թույլտվություն է տրվել, և միջպետական որդեգրությունների արդյունքում 38 հայ փոքրիկներ արդեն բնակություն են հաստատել ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում և Ռուսաստանում: Պատասխանատուների խոսքերով` հայ ծնողազուրկները որդեգրվում են մեծամասամբ սփյուռքահայերի կողմից, օտարերկրացիների, ովքեր ծանոթ են հայ մշակույթին ու ազգային կերտվածքին: Արհեստականորեն սփյուռքացված երեխաները մնում են հայաստանցի՞, թե՞ Սփյուռքի մասնիկ դառնում, ավելի շուտ` ոչ մեկը, ոչ էլ մյուսը, նրանք օտարվում են հայրենիքից` օտար մնալով նաև իրենց շրջապատող միջավայրին»£ Վերոնշյալը մեջբերումներ է հիշել հրապարակումից£ Թվում էր` Արդարադատության գերատեսչության, կամ գոնե միայն այդ խնդրով զբաղվող պատասխանատուները պետք է որ անտարբեր չգտնվեին£ Իսկ այս պարագայում նրանց անտարբեր լռությունը մենք համաձայնության նշան ենք համարում£ Այսինքն, հրապարակմամբ հնչեցված մտահոգությունը տեղի´ն է£ «Բարեկեցությո՞ւն ենք ապահովում, թե՞ օտարում» հոդվածը մեծ արձագանք գտավ ընթերցողների շրջանում£ Ընդ որում, գրեթե բոլորի տարակուսանքը նույնն էր` ինչո՞ւ օտարերկրյա որդեգրողներն ավելի դյուրին եղանակով կարող են տիրանալ մեր երեխաներին, քան հայաստանաբնակները£ Կամ` ի՞նչ երաշխիք, որ ճակատագրի բերումով ծնողազուրկ դարձած երեխաները դրսում էլ իրենց օրգաններից չեն զրկվելու կամ չեն «ստրկացվելու»` մարդկանց առուծախով զբաղվողների կողմից£ ՀՀ արդարադատության նախարարությունում մատնանշում են, թե որդեգրությունները կատարվում են դատարանների վճռով£ Ներեցեք, բայց մեր դատարանների արդարադատությանն ո՞˜վ է հավատում£ Ավելին, ինչո՞ւ ուրիշ ատյաններ, գերատեսչություններ ևս մասնակիցը չեն այդ գործընթացի£ Ի˜՞նչ երաշխիք, որ մի քանի հոգի չեն կարող հանցավոր համաձայնության գալով` մանուկների ճակատագրերը խեղել£ Հայ մանուկը Հայաստանո´ւմ պետք է ապրի£ Մանավանդ` երբ նրա խնամքը պետությանն է հանձնված£ Առանց այդ էլ ահագնացած գաղթին նոր զարկ հաղորդել պետք չէ£ Հայաստանում էլ անզավակ ընտանիքներ կան, և եթե որդեգրություն` ապա այդ ընտանիքներին պետք է վերապահվի առաջնությունը£ Եվ ամենակարևորը. «արտահանվող» այդ երեխաները մեր վաղվա զինվորներն են£ Իսկ ինչո՞ւ չմտածել` նրանց մի մասին գոնե զինվորական ուսհաստատություններում տեղավորել£

«ԱՎԱՆԳԱՐԴ»