Ստալինին պայթեցնող անդեմք ֆոտոռոբոտը


Անցյալ տարվա վերջին ժամին` դեկտեմբերի 31¬ին, ժամը 23.30¬ին, Զապորոժյե քաղաքում պայթեցվել էր խորհրդային «պողպատյա» առաջնորդի հուշարձանը£ Արձանը գրեթե ամբողջովին ոչնչանալուց բացի, վնասվել էր նաև Ուկրաինայի կոմկուսի Զապորոժյեի մարզկոմի շենքը£ Բարեբախտաբար մարդիկ չէին տուժել, սակայն կատարվածը որակվել էր որպես ահաբեկչություն£ «Մեծ առաջնորդի և Ուսուցչի» նույն արձանը դեկտեմբերի 28¬ին «գլխատել» էին, ինչի պատասխանատվությունը ստանձնել էին ուկրաինացի ազգայնամոլները£ Օրեր անց արձանից պոկված գլուխը հայտնաբերվել էր պայթեցված մարմնից ոչ հեռու£ Հունվարի սկզբին տեղեկացվել էր, որ Իվանո-Ֆրանկովսկի մարզում ձերբակալվել է տեղի ազգայնականների մի խումբ` զապորոժյան պայթյունը կազմակերպելու կասկածով£ Ներքին գործոց մարմինների վերջին վարկածի համաձայն, սակայն, կատարվածի համար պատասխանատու է Ստեփան Բանդերայի անվան «Տրիզուբ» կազմակերպությունը, որի անդամ են տեղի 9 բնակիչներ£ Միլիցիայի հավաստմամբ` խուզարկության ժամանակ ազգայնականներից առգրավվել է Կալաշնիկովի ինքնաձիգ հրացան` իր փամփուշտներով, ատրճանակներ, ակոսավոր հրացաններ, նռնակներ, դանակներ, ռադիոկայաններ£ Ի դեպ` գլխատված ու պայթեցված հուշարձանը կանգնեցվել էր նույն` 2010 թ. մայիսին` տեղացի կոմունիստների նախաձեռնությամբ£ Եվ դա բազմաթիվ ուկրաինա ցիների ցասումն էր հարուցել£ Իսկ երկրի կառավարությունն էլ հասկացնել էր տվել, որ սատարում է քաղաքական բազմակարծությունը և դեմ չէ Ստալինի հուշարձանին£ Դե, պետությունների ղեկավարներն էլ մահկանացուներ են` մարդկային բոլոր թերություններով` ու թուլություններով օժտված£ Այդ թվում և` միմյանց չարախոսելու, չարախնդալու£ Դե, բնականաբար, դա անում են իրենց գործընկեր այլ պետությունների ղեկավարների հետ, ինչի հանդեպ անտարբեր մնալ չի կարող մամուլը£ Ահա թեկուզ բրիտանական The Independent¬ի հրապարակումներից մեկը£