Վայոց ձորը` համահայկական նկարակալին


Անցյալ դարասկզբից մինչև Հրանտ Դինքի եղերական մահը սփռված անմեղ զոհերի մորմոքուն ցավով համակված այցելուները Նկարչի տան մեծ ցուցասրահի կողքով անցնելիս հապաղում են£ Ապակեպատ մուտքից կլանվելով հարազատ երկրի ծանոթ պատկերներով` հայտնվում են «Աշնանային Վայոց ձոր» նկարահանդեսում£ Հայաստանի պատմաճարտարապետական կոթողները` Նորավանքն ու Սպիտակավորը, Գնդեվանքն ու Զորաց տաճարը, Սուր կամուրջն ու Հերհերի վանքը, Ցախաց քարն ու երբևէ անառիկ Սմբատաբերդի ավերակները, ակամա մեկտեղում են մեր միջնադարյան մշակույթի հսկաներից մեկի` Մոմիկի ձեռակերտերը£ Ամենևին էլ` ոչ պատահաբար£ Լոռվա ձորում և Արցախում գեղանկարչական բացօթյա փառատոներին մասնակցած արվեստագետների խումբը Մոմիկի 750-ամյա հոբելյանը յուրովի նշանավորելու երախտագետ միտումով էր համահայկական նկարակալին վրձնել մեծատաղանդ հայրենակցի արարչական քանքարի մասունքներով հարուստ Վայոց ձորի ամենաարժեքավոր հատվածները£ Աշնանային վառվռուն երփնապնակով հատուկ գրավչություն էին ստացել թե´ բնությանը սերտաճած կոթողները, թե´ հնամենի գյուղերը` Խաչիկն ու Արատեսը, Արենին, Մարտիրոսն ու Եղեգիսը£ Հետաքրքրական է, որ գրեթե նույն դիտակետից պատկերված միևնույն հուշարձանը տարբեր զգացողություններ էր հարուցում£ Ուրույն ընկալման արտահայտչականությամբ, սակայն, հայացքդ իրենց վրա գամում էին ցուցադրված հարյուրավոր աշխատանքներից ոչ բոլորը£ «Վայոցձորյան ժայռապատկերներում» Արտյուշա Ոսկանյանը լեռնային բեկբեկուն ելուստներով հնարամտորեն վրձնաքանդակել էր մեր հզոր նախնիների մի ամբողջ հավաքականություն£ Աշնանային գունային գամման ողջ շքեղությամբ ցայտում էր Վոլոդյա Սիրունյանի «Հիշատակ Մոմիկից», «Գնդեվանքի կիրճում», «Տեսարան Եղեգիսից» կտավներից£ Սամվել Հարությունյանի բնապատկերներում ամպրոպին, ասես, հաջորդում էր անձրևը, ապա ջերմացնում էր արևը£ Մանվել Անտոնյանի «Շառագունած Նորավանքը», «Ցախաց քարի խաչքարերը» և «Մատուռը Ցախաց քարում» գեղանկարները կիսականգուն հավատքի տխրությամբ էին առլեցուն£ Գույների հյութեղությամբ աչք էին շոյում Հրանտ Թադևոսյանի (Թաթոս) յուղաներկ կտավները, որոնցից մի քանիսն արդեն ծանոթ էին «Լոռվա ձորում» անհատական հոբելյանական ցուցահանդեսից£ Հստակ վրձնահարվածների բնութագրականությամբ առանձնանում էին` Նիկոլ Աղաբաբյանի «Աղոթք Գլաձորում» և «Սուր կամուրջը», Սոս Հարությունյանի «Կեսօրը Խաչիկ գյուղում» և «Արատես գյուղը», Լորիկ Մինասյանի «Տեսարան Արենիից» և «Եղեգիսյան համայնապատկեր», Արմեն Հարությունյանի «Միջնադարյան կամուրջը» և «Աշնանային մեղեդին»£ Յուրատիպ ոճավորմամբ մյուսներից տարբերվող Յուրա Եղիազարյանի «Վայոց ձորի քարայծեր» 2 կտավներից շահեկանորեն առանձնանում էր մեծադիրը£ Բացառիկ էր Գագիկ Ավետիսյանի եռանկարը. սառը գույներով ներկայացված Թանահատի վանքի ու իրիկնամուտի մեջ ընկղմվող Գնդեվանքի կենտրոնում կեսօրվա բարկ արևով ողողված Նորավանքն էր` Մոմիկի քարեղեն մասունքների թագուհին£ Վարդան Ավետիսյանը, «ինքնակամ տեղափոխե լով» Մոմիկին Տաթև, անուղղակիորեն «խախտել» էր Վայոց ձորի սահմանները` միաժամանակ շեշտադրելով համահայկական հետագծի անսահմանությունը£ Համահայկա կանի ձգտում են հանդես բերում նաև բացօթյա գեղանկարչության փառատոն-ցուցահանդեսները£ Վերածնելով շուրջ 60 տարի առաջ Մարտիրոս Սարյանի նախաձեռնած ավանդույթը` անվանի ու նորահայտ նկարիչների խումբը, արդի կերպարվեստում նկատվող միտումներին հստակվելու նոր հնարավորություն ընձեռելուց զատ, այսպիսով ճանապարհ է հարթում` ստեղծագործական մեկ տիրույթում հայկական գաղթօջախների արվեստագետներին միավորելու համար£ Գեղանկարչական առաջին 3 փառատոների հաստատակամ աջակիցներից մեկի` «Փյունիկ» հիմնադրամի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր Լևոն Սարգսյանի հավաստմամբ` միջազգայնացման ուղիներն են արդեն հստակվում£ Սանկտ¬Պետերբուրգի նկարիչների հետ ձեռք բերված համաձայնությամբ` մայիս-հունիս ամիսներին հայաստանցի նկարիչների խումբը կհամալրվի նաև օտարերկրացիներով£ Աշխարհասփյուռ հայկական միջավայրի յուրահատ կություններին տեղերում իրազեկվելու ստեղծագործական հնարավորություն հայաստանցի մի շարք նկարիչներ կունենան` ապրիլին Սիրիա մեկնելով£ - Այս կերպ մեր գաղթօջախների կյանքի նկարչական անդրադարձը ևս կարող ենք ունենալ,¬ ասում է Լ. Սարգսյանը£- Ի՞նչ վատ կլինի, եթե հայաստանցի նկարիչները ստեղծեն հնդկական, լիբանանյան կամ ամերիկյան շարքեր£ Արվեստը, կոնկրետ դեպքում` կերպարվեստը, կարող է դառնալ ազգային ինքնության ներկայացման հզոր միջոց և հնարավորություն£ Մայրաքաղաքային ցուցադրությունից հետո «ուղևորվելով» Եղեգնաձոր` «Աշնանային Վայոց ձոր»¬ը, այդ հող ու ջրով ամրացած տեղաբնակների տպավորությունների անաչառ համակարգմամբ, անկասկած, կճշգրտի իր գեղարվեստական արժեքավորությունը£ «Հայկական ներկապնակ» միջազգային գեղանկարչական փառատոնի շրջանակներում, անշուշտ, հայ և օտար կերպարվեստասերին կներկայացվեն նախորդ երեքի ընթացքում ստեղծված շուրջ 400 աշխատանքներից լավագույնները£ Կարևորը` ինքնարտահայտման հավելյալ այս լծակով ստեղծագործական ներշնչանքի նոր ակունք կգտնեն թե´ վարպետները, թե´ նրանց աշակերտները£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ