ՇԵՐՈՆ ՍԹՈՈՒՆԸ ՄԵՐԿԱՆՈՒՄ Է 52 ԱՆԳԱՄ


«Հիմնական բնազդ» ֆիլմի գլխավոր դերակատար Շերոն Սթոունը, ով դարձավ միլիոնավոր տղամարդկանց երազանքը, նկարահանվել է «Օրվա վարձը` 5 դոլար» կատակերգությունում, որն ունի գրավիչ սյուժե: Սակայն հանդիսատեսին գրավում է ոչ թե ֆիլմի սյուժեն, այլ այն, որ 52-ամյա դերասանուհին 52 անգամ մերկանում է ֆիլմում` զարմացնելով իր մարմնի գեղեցկությամբ ու թարմությամբ: Կինոքննադատները նշում են այն մասին, որ դերասանուհին էկրանում երևում է ընդամենը 35 տարեկան և ի զորու է խելքահան անել շատ երիտասարդների: