ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄՈՐԱՔՐՈՋ ՏՂԱՆ


Բացահայտվել են նոյեմբերի 18-ի գիշերը Երևան-Արտաշատ մայրուղու վրա գտնվող «Էլիզա» գիշերային ակումբում տեղի ունեցած իրադարձությունները, երբ ակումբի տարածքում կրակոցներ էին լսվել, ապա դուրս էին բերել պարուհիներից մեկին կիսամերկ վիճակում, ստիպել, որպեսզի վերջինս պարի մայրուղու վրա... Ինչպես տեղեկացրեցին ոստիկանութ յանը մոտ կանգնած մեր աղբյուրները, ակումբում կրակոցներ արձակողը եղել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Մասիսի տարածքային հարկային տեսչության օպերատիվ բաժնի պետ Արթուր Գալստյանը: Իսկ ահա «կայֆով քեֆ» անողներն էլ, ովքեր ստիպել էին պարուհուն մայրուղում պարել, եղել են Արթուր Բիլբուլյանն ու Արթուր Գալստյանի վարորդ Գրիգոր Հովհաննիսյանը: Պնդողներ կան, որ Արթուր Գալստյանը ՀՀ նախկին ոստիկանապետ, այժմ Նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանի մորաքրոջ տղան է...