ԲՀԿ-ՈՒՄ ԴԵՌ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ


Ինչպես տեղեկացրեցին իրազեկ աղբյուրները, 2012-ին Գյումրիում տեղի ունենալիք քաղաքապետի ընտրությունները լուրջ մտահոգություններ են ծնել «Բարգավաճ Հայաստանում»: Խնդիրն այն է, որ քաղաքապետ դառնալու ցանկություններ ունեն և´ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը` հայտնի քրեական հեղինակություն Մստոյի թոռը, և´ ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի որդին` Միսակ Բալասանյանը, ով այժմ «Գյումրի գարեջուր» ձեռնարկության գործադիր տնօրենն է: Սակայն թե´ Սամվել Բալասանյանը, թե´ Մարտուն Գրիգորյանը ԲՀԿ անդամներ են. նրանք մեծ դերակատարություն ունեն Շիրակի մարզում և ֆինանսական լուրջ միջոցներ ունենալով` հավասարաչափ ընդունելի են կուսակցութ յան առաջնորդի համար: Ասում են, որ Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է այս հարցը «սառեցնել» մինչև խորհրդարանական ընտրություններ և չքննարկել: Մինչդեռ Սամվել Բալասանյանը շտապեցնում է «շեֆին»` նրա «դաբրոն» ստանալու համար...