ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Յունիբանկի և «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի միջև ծագած վեճը շարունակվում է: Օրերս էլ ռեստորանի աշխատակիցները բողոքի ցույց էին կազմակերպել ընդդեմ բանկի` պահանջելով դրա ղեկավար Աթայանի հրաժարականը: Ինչպես մեզ տեղեկացրեցին ռեստորանի աշխատակիցները, իրենց կառույցը սնանկ չէ, ժամանակին կատարել է վարկային պարտավորությունները, բայց ահա բանկի նախագահ Վարդան Աթայանն ամեն ինչ անում է, որպեսզի սնանկացնի հոլդինգը և ձեռք բերելով այն` վաճառի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին: Մի քանի ամիս տևած հակամարտությունն առայժմ հաջողություն չի բերել բանկի նախագահին: Սակայն վերջինս հույսերը չի կորցնում, որ կկարողանա հասնել իր նպատակի իրագործմանը: «Հին Էրիվան» հոլդինգի աշխատակիցները մեզ վստահեցրեցին, որ պայքարելու են մինչև վերջ և անգամ դիմելու են Եվրոդատարան` բացահայտելու բանկի նախագահի ապօրինի գործողությունները...