1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Նոր «Ընտրական օրենսգիրքը», որն ինչպես հայտնի է` սկսելու է գործել առաջիկա հունվարի 1¬ից, բազմաթիվ նորամուծությունների հետ մեկտեղ «ցրելու» է նաև Տեղական Ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակացույցը: Եթե մինչև հիմա նման կառույցների ընտրությունը կազմակերպվում էր չորս տարին մեկ անգամ (չհաշված այն հատուկենտ դեպքերը, երբ ինչ¬ինչ տեխնիկական պատճառներով տվյալ համայնքը ընդհանուր ժամանակացույցից շեղվել էր), ապա տարեսկզբից ընտրական գործընթացների սովոր մեր հասարակությունը տարին չորս անգամ է համայնքի ղեկավար և ավագանի ընտրելու: ԿԸՀ¬ում արդեն իսկ օրենքի ուժ ստացած նախաձեռնությունը հիմնավորել են` բացատրությամբ, թե այս կերպ կանոնակարգվում է մինչև հիմա խառնիխուռն ժամանակացույցով կազմակերպվող ՏԻՄ¬երի վերաձևավորման գործընթացը: Իր հերթին դեռ քչերին հայտնի նորամուծությունը արդեն խառնել է շատերի հաշվարկները: Արդեն իսկ հայտնի է, որ հաջորդ տարի կայանալիք ընտրությունների առաջին փուլը կազմակերպվելու է փետրվարին, երկրորդը` հունիսին: Ու քանի որ ներկայիս բոլոր քաղաքական գործընթացները մայիսին կայանալիք ԱԺ քվեարկության հետ են շաղկապվում, քաղուժերին հատկապես փետրվարին կայանալիք ՏԻՄ ընտրությունները չափից ավելի են անհանգստացնում: Նրանց տագնապը բացատրվում է նաև Իջևանում կայացած ու դեռևս քննարկվող քվեարկության գրանցած անակնկալը` հուշելով, որ ոչինչ չի բացառվում նաև առաջիկայում: Բավական տարօրինակ իրավիճակում են հայտնվել րոպե առ րոպե իրենց հեռանալու հրամաններին սպասող մարզպետները ևս: Եթե մինչև հիմա տպավորությունն այնպիսին էր, թե պաշտոնավարման ամեն մի երկարաձգվող օրը նրանց գերագույն երջանկություն է պարգևում, ապա հիմա բազմաթիվ մարզպետներ իրենք են շտապում օր առաջ հստակեցնել իրենց մնալ-չմնալու հարցը` հետագա անելիքներն ավելի որոշակիացնելու նպատակով: Որոշներն էլ արդեն նույնիսկ իրենց մտերիմ շրջանակներում բարձրաձայնում են պաշտոնանկության դեպքում նույն ընտրատարածքից ԱԺ ընտրություններին մասնակցելու նախնական մտադրության մասին: Ու այս առումով թերևս կարիք չկա առանձնակի ընդգծելու, թե ապագա պատգամավորա ցուների համար որքան կարևոր է նոր ձևավորվելիք ՏԻՄ¬երի կազմն ու վերաբերմունքը: Կուսակցություններն էլ, բացառապես մեկ¬երկուսի, շատ ավելի անհեթեթ իրավիճակում են հայտնվել: Նրանք, որոնք միշտ են տեղական ընտրությունների մասնակցել ու հիմա էլ բավական մեծ թվով համայնքապետեր ունեն, իհարկե, գիտեն իրենց անելիքը: Ինչ¬որ առումով սակայն խախտվել է բոլոր նրանց հաշվարկները, որոնք նոր¬նոր էին միայն նախատեսում ՏԻՄ¬երում որոշակի ներկայացվածություն ունենալ: Այսուհանդերձ, անելիքների հստակությունից անկախ` օրենքը օրենք է, և այն տարեսկզբից գործելու է: Տեղի ունեցածի հանդեպ վերաբերմունքը քաղուժերն առաջիկա օրերին կհայտնեն: Իսկ եթե նրանք իսկապես ծրագրել էին ամենայն ակտիվությամբ մասնակցել ՏԻՄ ընտրություններին, ապա մինչև փետրվար էլ ժամանակ դեռ շատ կա: Այսինքն, շաբաթն ուրբաթից այնքան էլ շուտ չի եկել: