Դոլինան` բուժսխալի տուժող


Ատամնաբույժին այցելելուց հետո Լարիսան չի կարողանում հանրությանը ներկայանալ: Նա չեղյալ է հայտարարել մի քանի համերգ: Ատամը պլոմբելու համար բժիշկը ցավազրկող է ներարկել, և ասեղը վնասել է արյունատար անոթը: Արդյունքում այտուցվել է երգչուհու դեմքը: Այտուցը չի վերացել մի քանի օր` անհանգստացնելով ոչ միայն նրան, այլև ողջ բուժանձնակազմին: Վերջիններս վստահ են, որ դա հետևանքներ չի ունենա, բայց Դոլինայի արվեստի երկրպագուները ստիպված կլինեն կամ սպասել անորոշ ժամանակով, կամ վերադարձնել տոմսերը: