Արգելում են «աչքերով կրակել»


Սաուդյան «Բարոյականության պաշտպանության և անառակության կանխարգելման կոմիտեներ» կազմակերպությունը, որը կրոնական ոստիկանի կարգավիճակ ունի, գտնում է, որ կանանց աչքերն անառակության աղբյուր են: Եվ… առաջարկել են «ծածկել հատկապես սրտամաշ աչքերը»: - Տղամարդ¬ոստիկանները միջամտելու են: Նրանք կանանց կստիպեն փակել նաև աչքերը: Դրա համար մենք լիարժեք իրավունք ունենք,¬ հայտարարել է «Կոմիտեներ»¬ի մամլո ներկայացուցիչ Մութլեգ ալ¬Նաբիթը: Աչքերի գայթակղիչ լինելու աստիճանը որոշելու են ոստիկանները: Շարիաթի օրենքներով` Սաուդյան Արաբիայի թագավորության կանայք պետք է նաքիբ` ոտքից գլուխ մարմնին փաթաթվող հանդերձ կրեն: Միայն նրանց աչքերն ու դաստակները պետք է տեսանելի լինեն շրջապատողներին: Այստեղ նրանք զրկված են նաև ընտրություններին մասնակցելու, մեքենա վարելու իրավունքներից, իսկ հասարակական վայրերում կարող են հայտնվել միայն արական սեռի հարազատի ուղեկցությամբ: Արաբական միջավայրում ամենայն լրջությամբ քննարկվում է և հետևյալ հարցը. արգելե՞լ արդյոք նաև թարթիչներին ծարիր քսելը, թե՞ կարելի է բավարարվել աչքերը ծածկել տալով (հաղորդել է The Daily Beast¬ը): Դեռևս 1940¬ին ստեղծված կոմիտեն ենթարկվում է անձամբ Սաուդյան Արաբիայի թագավորին և առանձնանում է ծայրահեղ դաժան հայացքներով: Դրա անդամների անհանդուր ժողականության օրինակներից մեկը 2002 թ. կատարվածն էր. բարքերի ոստիկանությունը հրաժարվեց Մեքքայում հրդեհվող դպրոցի շենքից դուրս բերել բարձր դասարանների աշակերտուհիներին, որովհետև նրանց գլուխները ծածկված չէին: 15 աղջիկներ զոհվեցին, տասնյակները տառապեցին` ստացած այրվածքներից ու թունավորումից: