Հիտլերի սավանը վաճառվեց


Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մեծ Բրիտանիայում աճուրդի էին հանվել Գերմանիայի երբեմնի ռեյխկանցլերի` Հիտլերի անկողնային պարագաներից երկուսը: Բարձերեսն ու սավանը վաճառվել են 2000 ֆունտով (3200 դոլար): Դրանց գնորդը ներկայանալ չի ցանկացել և աճուրդին մասնակցել է ինտերնետով: Աճուրդի կազմակերպչի ներկայացուցիչ Ստելլա Լայոնսը հարկ է համարել նշել, որ` - Սպիտակեղենը թեթևակի մաշված էր,¬ բարձերեսի վրա լաքա կար: Ընդհանուր առմամբ` իրերը բավական հին տեսք ունեն: Սա էլ երևի ասել է` հավաստելու, որ այդ իրերն իսկապես ֆյուրերին են պատկանել: