Մանդարին կերե´ք


Մերձարևադարձային անուշաբույր ու համեղ այս պտուղը, պարզվում է նաև հրաշալի պաշտպանիչ է սրտի հիվանդությունից և շաքարախտից: Կանադացի գիտնականները զարմանքով հայտնաբերել են, որ մանդարինի մեջ մեծ քանակությամբ պարունակվող նոբիլետին նյութը մարդու արյան բաղադրությունում նշանակալիորեն նվազեցնում է խոլեստերինի և ինսուլինի մակարդակը: Իսկ դա նշանակում է, որ այս մրգատեսակի օգտագործումը անոթային ու սրտային հիվանդությունների և շաքարախտի կանխարգելման լավագույն միջոց է: Բացի այդ` գիտնականներն ընդգծում են, որ մանդարինը մեր օրգանիզմը սնուցում է վիտամիններով, լավացնում է ախորժակը և արագացնում մարսողությունը (healtl.mail.ru):