Եվ ո՞ւր պիտի փախչեր կոկորդիլոսը. մանկական խանութ


Մեկ մետրանոց կայման տեսակի սողունը հաջողեցրել է ճողոպրել խանութում տեղադրված ակվարիումից և հասել մինչև խաղալիքների տնակ: 4 տարվա ընթացքում նա առաջին անգամ էր լքում իր կացարանը: Գոշա կոկորդիլոսի փախուստը մեծ խուճապ է առաջացրել. խանութում դադարեցրել են աշխատանքը, իսկ երեխաների հետ եկած գնորդներին խնդրել են շտապ հեռանալ վտանգավոր տարածքից: - Մենք անչափ վախեցել էինք ոչ այնքան մեր անվտանգության, որքան կենդանու համար,¬ Life News¬ին պատմել է խաղալիքների բաժնի խորհրդատու Մարիա Ֆիրստովան:¬ Նա կարող էր հաշմվել և նույնիսկ սատկել: Կարող էր նաև կծոտել խանութի այցելուներին: Բայց նախընտրել էր հանգստանալ տիկնիկների միջավայրում: Ու երևի այնքան լավ էր հանգստացել, որ սիրով թույլատրել էր` իրեն հարազատ կացարան տանել: - Գոշան արդեն 4 տարեկան է: Ծնվել է Մոսկվայում, իսկ նրա նախնիները Հարավային Ամերիկայից են: Նա սնվում է ձկներով, հավերով ու գորտերով,¬ պատմել է «Բեբի Բում» խանութի վարիչը և խանդաղատանքով հավելել. - Գոշան բարեհաճ է և միշտ ուրախ է այցելուների համար: