Մարտահրավերները լրջանալու միտում ունեն


Մյունխենում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում հանդիպմանը նախորդած` Իլհամ Ալիևի հայտարարութ յանը հայաստանյան մամուլի տված բնորոշումները, թերևս, կարելի է մեկ նախադասությամբ ձևակերպել` «արդեն սովորական դարձած, ադրբեջանական ռազմատենչ, սակայն փուչ հայտարարութ յուն»£ Այն, սակայն, այլ բացատրություն ու նշանակություն է ստանում, եթե փորձում ենք դիտարկել անմիջապես մյունխենյան հանդիպմանը հաջորդած` Ռուսաստանի Ուլյանովսկ քաղաք Ալիևի կատարած աշխատանքային այցի համատեքստում£ Իհարկե, այս այցելությանը կարելի էր նաև նշանակություն չտալ, եթե չլինեին որոշ մանրամասներ£ ՌԴ նախագահն անձամբ է դիմավորել Ալիևին օդանավակայանում, ինչն այսօր ընդունված չէ Ռուսաստանում հաստատված պետական արարողակարգի շրջանակներում£ Ավելին. օդանավակայանից Մեդվեդևն ու Ալիևը նույն ավտոմեքենայով են մեկնել£ Իսկ Ուլյանովսկում Ադրբեջանի հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիևի արձանի տեղադրումն արդեն գերազանցել է ռուս¬ադրբեջանական բարեկամական սրտաճմլիկ զեղումների բոլոր սպասելիքները£ Ռուսաստանյան էլեկտրոնային ԶԼՄ¬ների փոխանցմամբ, Ալիևը Մեդվեդևին մանրամասն տեղեկացրել է մյունխենյան հանդիպման մասին, իսկ վերջինս չի մոռացել հավաստիացնել, որ «Մոսկվան հետագայում էլ կգործադրի բոլոր ջանքերը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ»£ Ադրբեջանի նախագահի` այս կարգի ընդունելությունը Ռուսաստանում Հայաստանի համար կարող է, թերևս, մտահոգիչ լինել£ Հատկապես, որ Մոսկվայում որոշ ազդեցիկ շրջանակներ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բարիդրացիական, գործընկերային հարաբերությունները Հարավային Կովկասում կայունության պահպանման կարևորագույն գործոններից մեկն են համարում£ Բնական հարց կարող է առաջանալ, թե հանուն ինչի՞ է Մոսկվան պատրաստ վտանգել բազում փորձություններով անցած հայ¬ռու սական հարաբերությունները£ Ադրբեջանի հետ Ռուսաստանի սկսած սիրախաղը չի կարող բացասաբար չանդրադառնալ Հայաստանի հասարակության և քաղաքական ուժերի տրամադրությունների վրա£ Վերջերս Ազգային ժողովի` պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դաշնակցական նախագահ Հրայր Կարապետյանը ճեպազրույց ներից մեկի ժամանակ տարօրինակ համարեց ՀԱՊԿ¬ին չանդամակցող Ադրբեջանի հետ Ռուսաստանի գործընկերային հարաբերությունների սերտացումը£ Ճիշտ է, նա մտահոգություն արտահայտեց նաև Բաքվին ՆԱՏՕ¬ի կողմից զենք մատակարարելու առնչությամբ, բայց նրա խոսքում ռուս¬ադրբեջանական հարաբերություններն ավելի են կարևորվում այն առումով, որ ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ չէ£ Հայաստանում մտահոգություն են առաջացնում Անկարայի և Բաքվի հետ Մոսկվայի հարաբերությունների սերտացման միտումները, քանի որ Ռուսաստանը զգալի շահեր ունի և° Թուրքիայում, և° Ադրբեջանում£ Սակայն Հայաստանի նկատմամբ հետաքրքրության թուլացումը պայմանավորված է նրա արտաքին քաղաքականության անհամեմատ լայն շահերով£ Բացառված չէ նաև, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Մոսկվան ակտիվացրել է դիվանագիտական գործունեությունը` Հարավային Կովկասի համար Վաշինգտոնի հետ առկա պայքարում առաջ անցնելու, տարածաշրջանում իր տեղն ու դիրքը ամրապնդելու նպատակով£ Այս հարցադրումները կարող են տարատեսակ պատասխաններ ունենալ£ Դրանցից մեկը կարող է լինել այն, որ Մոսկվայի համար այսօր կարևորվում է ադրբեջանական գազը£ Չմոռանանք` այս տարվա ամռանը կնքված ռուս-ադրբեջանական պայմանագրի համաձայն, «Գազպրոմը» Ադրբեջանից կգնի 500 մլն խմ կապույտ վառելիք£ Այսօր Կրեմլը պատրաստակամություն է հայտնում շատ ավելին վճարել, քան հավանական այլ գնորդներ, որպեսզի տապալվի «Նաբուկո» ծրագիրը£ Սակայն Իրանի խորհրդարանի նախագահը վերջերս հայտարարել է, թե` «Հուսով ենք, որ Թուրքմենստանը կդառնա գազի գլխավոր մատակարարներից մեկը»£ Բոլորովին վերջերս էր` Թուրքիայի վարչապետ Էրդողանը Իրանում կնքեց էներգետիկ ոլորտի կարևոր մի պայմանագիր, որի համաձայն Թուրքիան կդառնա իրանական գազը Եվրոպա հասցնելու տարանցիկ երկիր£ Իսկ այսօր տեղեկություններ են ստացվում, թե թուրքմենական գազի պաշարներն այնքան մեծ են, որ հնարավոր կլինի այտեղից մտակարարվող գազի ծավալները հասցնել 100 մլրդ խմ¬ի£ Ստացվում է, որ ադրբեջանական գազը գնելով, Մոսկվային չի հաջողվի վիժեցնել «Նաբուկոն»£ Ուրեմն ռուս-ադրբեջանական սիրախաղի պատճառները հարկավոր է այլ տեղ փնտրել£ Ռուս փորձագետները հեռուն գնացող և հայության համար առավել քան մտահոգիչ մտքեր են սկսել հրապարակ նետել£ Ըստ այդմ, ասվում է, որ «Նոր հակամարտությունը վերջնականապես կկտրի կարգավորման գորդյան հանգույցը (խոսքը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման չլուծվող հանգույցի մասին է)£ Հնարավոր է, որ գոյություն ունի իրադարձություններն այդ սցենարով ուղղորդելու ցանկություն և դրանով զերծ մնալու պատմական պատասխանատվությունից£ Միգուցե այստեղ պետք է որոնել ռազմատենչ հայտարարությունների պատճառները»£ Ռուս փորձագետների արտահայտած այս մտքերի համատեքստում կարևորվում է այն հանգամանքը, որ ըստ Մադրիդյան սկզբունքների, Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում հնարավոր է խաղաղապահ ուժերի տեղակայում£ Արդյո՞ք այստեղ չպետք է փնտրել ռուս¬ադրբեջանական նոր սիրախաղի պատճառները£ Արդյո՞ք Մոսկվան այսպիսով չի փորձում խաղաղապահ ուժերի տեղակայման անհրաժեշտություն առաջանալու դեպքում, իր խաղաղապահ զորքերը տեղակայելու համար նախօրոք «ոտքի տեղ» ապահովել£ Այս ամենի խորապատկերում չպե՞տք է արդյոք դիտարկել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի մտահոգությունը, թե տարօրինակ է Ռուսաստանի հարաբերությունների սերտացումը ՀԱՊԿ¬ին չանդամակցող Ադրբեջանի հետ£

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ