lԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Սպառնալիք` ընդդեմ սպառնալիքի ԵԱՀԿ Մինսկի համանախագահները Ալիևին զգուշացրել են, որ եթե մեկ անգամ էլ խոսք բացի պատերազմի մասին, էլ ոչ մի մադրիդյան սկզբունքներ£ Ստիպելու են կա°մ ճանաչել ԼՂՀ անկախությունը, կա°մ հիսուն հազարանոց զորք ուղարկել Իրաք£ Նույնիսկ Մարքսի «կապիտալը» չօգնեց Կոլորիտ. ահա Դավիթ Հակոբյանի միակ կապիտալը£ Լռության արժեքը Լ. Տեր¬Պետրոսյանը` Սևակի խոսքերով Երբ խոսքերն են հնչում, «մեղեդին» է մեռնում, Ես կլռեմ հիմա, որ «մեղեդին» հնչի… Հայտնի «բազար» թուրքական ոճով Ցերեկը` ԼՂՀ վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը, գիշերը սահմանի բացումը, գիշերը` համաձայնագիրը, ցերեկը` սահմանի բացումը£ Հիշելու առիթ կար Ճգնաժամը հաղթահարելու համար տարբեր կազմակերպություններից գրանտներ «ապահովելուց» հետո, վարչապետը հիշեց և այցելեց «Գրանտ քենդի»£ «Գռզոյի անեծքը» Դիտարկում Խաչատուր Սուքիասյանի որակումով` անսկզբունքային խորհրդարան «մուտք գործելու» համար թիվ 10 ընտրատարածքի պատգամավորության թեկնածուների միջև գաղափարազուրկ ու անսկզբունքային պայքար է ծավալվել£ Ինձ դարձրել եք նոխազ Խոզի բողոքը Հերիք չի միսս հա¯ խաշում եք ու խորովում, հիմա էլ գրիպի գծո՞վ եք իմ միսն ուտում£ Չեղած մկանները ի ցույց դնելով` նմանակում է մկան Ռուսաստանը նախազգուշացնում է, որ Ալիևի կողմից ՄԿԱՆ¬ների ցուցադրությունը իր իսկ համար ՄԿԱՆ թակարդ է£ Հայտնի երգի մշակումը` ՀՅԴ կողմից Երբ որ բացվեն դռներ Թուրքիո Եվ մեր երկրեն փախ տան հույսեր… Դառնամ, տեսնեմ զիմ Հայաստան Երկիր, որ ինձ ետուր խավար… Տուգանող երկիր Հայաստանս Անցած մեկ տարվա ընթացքում, տարբեր ոլորտներում մեծ ու փոքր զանցանքների համար «մոդա» է դարձել տուգանքը որպես պատժամիջոց կիրառելը£ Ըստ այդմ, ճիշտ կլիներ ԱԺ պատգամավորների համար կիրառել հետևյալ տույժերը. նիստերից բացակայողներին տուգանել նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով, քնողներին` հիսնապատիկի, անընդհատ հորանջողներին` տասնապատիկի չափով£ Ինքնավարությունը մերժվեց Արմատականները դադարեցրել են քաղաքական զբոսանքները, որովհետև դիմել են իշխանություններին` Հյուսիսային պողոտային ինքնավար փողոցի անկախ կարգավիճակ տալու պահանջով£ Մերժվելու դեպքում սպառնում են քաղզբոսանքները անկախ մայլա տեղափոխել£ Ճգնում ենք ազգովի Ըստ շրջանառվող լուրերի` ճգնաժամին դիմագրավելու համար ստեղծվելու է ճգնավորների հասարակական կազմակերպություն` Լորիս Ճգնավորյանի ղեկավարությամբ£ «Բարիշում» են ժողովրդի հաշվին Տնտեսական մրցակցության հանձնաժողովից հայտնում են, որ արհեստական գնաճի պատճառը ազգային մենթալիտետն է£ Մեր խոշոր ձեռներեցները «սիրում» են ոչ թե մրցել, այլ` «ճշտով բարիշել»£ Հմայակ Հովհաննիսյանը` հայտնի գովազդի նմանությամբ - Ընտրեք ինձ և ստացեք 70 խաշի տոտիկ, անվճար` իմ նախկին «անասնաֆերմայից»£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ