Կրկնակի խորհուրդ


Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը բոլորեց հիմնադրման 10-նամյակը£ Այդ տարիների ընթացքում, նաև այս ֆակուլտետի շնորհիվ լրագրողական հանրությունը համալրվել է մասնագիտական ներուժ ունեցող կադրերով£ Ֆակուլտետի դեկան Նաղաշ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ վստահեցնում է, որ այս կրթօղակն իր գոյությամբ պարտական է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, ֆակուլտետի հիմնադիր նախագահ Գառնիկ Անանյանին£ - Խորհրդանշական է, որ մեկտեղվել են 2 հիշարժան հոբելյաններ` մեր ֆակուլտետի հիմնադրման 10 և Գառնիկ Անանյանի ծննդյան 75-ամյակները£ Հանձին ժուռնալիստիկայի ֆակուլտետի, Գառնիկ Անանյանը մեծ ժառանգություն է թողել մեզ£ ¬ Ի՞նչ լրագրողական հանրություն ունեք և ինչպիսի՞ սերունդ է ձգտում կրթել ֆակուլտետը£ - Այս 10 տարիների ընթացքում ժուռնալիստիկայի ֆակուլտետը նվաճել է թռիչքի այն բարձրությունը, որն անհրաժեշտ է, և այսուհետ մեր ընթացքի ուղղությունը ճիշտ որոշելու ու այդ ընթացքի մեջ անխափան լինելու համար մենք մի ճանապարհ պիտի ընտրենք` համագործակցություն առաջատար լրատվամիջոցների հետ£ Իհարկե` դրան զուգընթաց, նաև պիտի ապահովենք պրոֆեսիոնալ լրագրողների մասնակցությունը ուսուցման գործընթացներին£ Կարևորում ենք և սերտ համագործակցությունը` լրագրողական կազմակերպությունների և միջազգային կառույցների հետ£ Կարծում եմ, դա կնպաստի, որպեսզի ժուռնալիստիկայի ֆակուլտետը համագործակցի արտերկրի առաջատար համալսարանների համապատասխան ֆակուլտետների հետ£ Դեսպանատները պետք է օգնեն, որպեսզի մենք գործընկերներ գտնենք Հայաստանի սահմաններից դուրս, փորձենք հնարավորինս յուրացնել նաև ժուռնալիզմի ամերիկյան ու եվրոպական դպրոցների փորձը£ Ինչ¬որ տեղ մենք արդեն խզել ենք մեր կապերը ռուսական դպրոցի հետ, այն ևս պետք է վերականգնենք£ Ռուսներն այս հարցում բավական խելամիտ են և շատ արագ յուրացնում ու տեղայնացնում են եվրոպական և ամերիկյան դպրոցների փորձը£ Մենք էլ պիտի գնանք տեղայնացման ճանապարհով` հիմքում դնելով մերը, ազգայինը, մեր տեսակին հավատարիմ մնալու, մեր ազգային դիմագիծը պահպանելու սկզբունքը£ Կարևորելով նաև տեղեկատվական միջավայրը անվտանգ ու քաղաքակիրթ պահելու սկզբունքը£ Այս առումով ֆակուլտետում աշխատանքներ կատարվում են, և մեր տասնամյա հոբելյանին նվիրված` «Ժուռնալիստիկան կրթության ապագան» թեմայով գիտաժողովում ընդգրկված տեսակետները պետք է մեր աշխատանքների հենքը դառնան£ Ինչպես իմ ելույթում նշեցի` այդ գիտաժողովը խնդիր ուներ ամփոփելու անցած ճանապարհը և նախանշելու անելիքները£ Իսկ ամփոփելու շատ բան ունենք, որովհետև երբ փորձում ենք համադրել հիմնադրման` 1999¬ի և 2009¬ի ուսումնական պլանները, ակնհայտ է դառնում, որ դրանք գրեթե որևէ աղերս չունեն իրար հետ£ Փորձելու ենք բակալավրի մակարդակում ընդհանուր մասնագիտական հմտություններ փոխանցել ուսանողին, իսկ մագիստրատուրայի մակարդակում պետք է հնարավորինս լուծելի դարձնենք նեղ մասնագիտացման խնդիրը£ Դիցուք, տնտեսագիտական բուհի շրջանավարտը մեզ մոտ պիտի կարողանա ձեռք բերել մասնագիտական հմտություններ և ստանա տնտեսագետ-լրագրողի որակավորում£ Այս կերպ մենք լրագրողական դաշտը կհամալրենք համակողմանի գիտելիքներով զինված կադրերով£ Մինչդեռ ոլորտ են ներխուժել պատահական մարդիկ, քանզի պրոֆեսիոնալների պակաս կար, կար մասնագետների խնդիր£ Այսօր ժուռնալիստիկայի ֆակուլտետը փորձում է այդ խնդիրը կարգավորել և արդեն պարզորոշ երևում է մեր շրջանավարտների ձեռագիրն ու ասելիքը£ Ուստի, շնորհավորում եմ բոլորիս և հպարտությամբ փաստում` թռիչքի համար անհրաժեշտ բարձրությունը նվաճված է արդեն, իսկ ժամանակի մեջ մեր ընթացքի ուղղությունը ճիշտ ընտրելու և անսխալ գործելու համար անհրաժեշտ ներուժն առկա է. բարեկամների և աջակիցների` միշտ ֆակուլտետի կողքին լինելու պատրաստակամությունը` նույնպես£ «Ավանգարդ»¬ը նույնպես միանում է հոբելյանի առթիվ հնչած շնորհավորանքներին, ֆակուլտետի պրոֆեսորա¬դասախոսական անձնակազմին մաղթում հաստատակամություն ու եռանդ, ստեղծագործական նոր հաջողություններ£ Թող բազմապատկվեն բոլոր ջանքերը` ուղղված լրագրության անդաստանը լավագույն կադրերով համալրելու բարդ ու պատասխանատու աշխատանքին£

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ