50 տարում` 12-17 միլիոն մարդ


Գերմանիայի վիճակագրության դաշնային ծառայության հրապարակած կանխատեսումը պարզապես գուժում է, որ 5 տասնամյակ հետո երկրի բնակչությունը կնվազի 12-18 միլիոնով£ Ներկայումս այնտեղ ապրում է 82 միլիոն մարդ, և 2060¬ին այդ թիվը կհասնի 65-70 միլիոնի£ Մեկ այլ մտահոգություն էլ կա` ազգաբնակչության ծերացումը. նույն` 2060¬ին յուրաքանչյուր երրորդ գերմանաբնակ 65¬ից բարձր տարիք կունենա (ներկայումս` յուրաքանչյուր 5¬րդն է տարեց)£ Պատճառը, բնականաբար, ծնելիության ցածր մակարդակն է£ Հիմա Գերմանիայում 1 կնոջը միջին հաշվով բաժին է ընկնում 1,4 երեխա, մինչդեռ վերարտադրողականությունը կապահովվի 2,1 ցուցանիշով£ Ազգաբնակչության նվազման հիմնախնդիրն առկա է զարգացած բոլոր երկրներում£ Մինչդեռ 2050¬ին, ըստ փորձագետների` Երկրագնդի բնակչության թիվը 6,8 միլիարդից կհասնի 9 միլիարդի£ Այդ աճը կարձանագրվի ոչ բարեկյաց պետությունների բնակչության բազմացման արդյունքում£ Դիցուք` Անգոլայում բնակվողների միայն 2,7 տոկոսն է 65¬ից բարձր տարիքի£ Ավելին, 43,5 %¬ը հազիվ 14 տարեկան է£