Պատասխանատվություն` 54 տարի հետո


Երկրորդ աշխարհամարտի վերջերին 58 մարդու սպանության մեղադրանքով դատապարտյալի աթոռին է նախկին էսէսսական զինվորը (տեղեկացրել է AFP-ն): Արևմտյան Գերմանիայի 90-ամյա բնակչին մեղադրանք է հարուցվել` որ 1945 թ. մարտի 29-ին ՍՍ-ի և «Հիտլերյուգենդ»-ի այլ զինվորների հետ Շուտցեն ավանի (ներկայումս` Ավստրիայի տարածքում) ծայրամասում գնդակահարել է 57 հրեա բանվորների: Ռեյխի համար ստիպողաբար աշխատող այդ բանվորներին ծնկեցրել են ձորաբերանին ու կրակել թիկունքներին: Հիտլերյան բանակի վետերանը մեղադրվում է նաև այդ գնդակահարությունից հետո կատարած մեկ ուրիշ սպանության մեջ. նա կրակել է մի բանվորի, որը տկար լինելու պատճառով դժվարացել է քայլել: Մինչ Դույսբուրգի դատարանը որոշում կկայացնի գործի քննությունը սկսելու մասին, ամբաստանյալը 1 շաբաթ ունի` վճռաբեկ դատարան ներկայացնելու իր անմեղությունն ապացուցող վկայություններ: