«ՇՔԵՐԹ» Է ՍԿՍՎԵԼՈՒ


Ըստ շրջանառվող լուրերի, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականն ընդամենը «առաջին ակորդն» էր` սպասվելիք նոր հրաժարականների: Այդ պաշտոնանկությունների նպատակը իշխանությունն ուժեղացնելն է և խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանություն-ժողովուրդ վստահության մթնոլորտ ձևավորելը: Վկայությունը` իր դիմումով երեկ պաշտոնից հեռացած, այսօր արդեն նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ում աշխատանքից շատ դժգոհ էին իշխանությունները: Վերջին օրերի իրադարձությունները, երբ հերթական անգամ ոստիկանապետը հայտնվեց ուշադրության կենտրոնում` առավել էին զայրացրել իշխանություններին... Չի բացառվում նաև Տրանսպորտի և կապի նախարարի հրաժարականը, մանավանդ որ վարչապետ Տիգրան Սարգսյանի և նախարարի հարաբերությունները չափազանց լարված են...