ՑՈՒՑԱԿԱԳՐՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է


Վերջին հանրահավաքից հետո, երբ Լ. Տեր¬Պետրոսյանը հայտարարեց, թե Կոնգրեսի վերջնանպատակն առաջիկա խորհրդարանական ընտրություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերելն է, ասում են, թե ՀԱԿ¬ի երիտասարդներն իրար են անցել: Մատնանշելով մի քանի իշխանական կուսակցությունների հայտարարությունները, նրանք պնդում են, թե ճիշտը թիմի երիտասարդացումն ու իրենց նույնպես ցուցակի անցողիկ հորիզոնականներում ընդգրկելն է: Երիտասարդներն իրենց այդ պահանջը հիմնավորել են նրանով, որ իրենք այսքան տարի հավատարիմ են մնացել ընդդիմադիր միավորին, մասնակցել են բոլոր հանրահավաքներին, նույնիսկ ոստիկանության հետ են բախումներ ունեցել ու մինչև անգամ ազատազրկվել: Լ. Տեր¬Պետրոսյանը, սակայն, ՀԱԿ¬ի վերնախավը ներկայացնող միջնորդների միջոցով ջահելներին փոխանցել է, որ առայժմ սպասեն, քանի որ ոչ մի կերպ չի լուծվում նույնիսկ դաշինիքի անդամ կուսակցությունների ղեկավարներին նախընտրական ցուցակում պատվավոր¬անցողիկ տեղեր շնորհելու հարցը: