Կասպարովը հրահրում է Արևմուտքին


Ռուսաստանի ընդդիմադիր «Համերաշխություն» շարժման առաջնորդը հերթական անգամ Արևմուտքին կոչ է արել` դեմ ելնել ՌԴ¬ին: Ընդ որում, նա կարծիք է հայտնել, որ չարժե բավարարվել կիսամիջոցներով, այլ հարկ է գործել ուժի դիրքերից. ինչպես օրինակ` Լիբիայում ( գրել է infox.ru¬ն): Գարրի Կասպարովն այսպես արտահայտվել է Վաշինգտոնում տեղի ունեցած կոնֆերանսում: Նա քննադատել է իշխանությունների գործունեությունը, որն, ըստ նրա` խոչընդոտում է երկրում իրական ժողովրդավարություն հաստատել: Դրա բացակայության վկայությունն այն է, որ 2004¬ից ի վեր Ռուսաստանում որևէ նոր կուսակցություն չի ստեղծվել, իսկ չհամախմբվող ընդդիմությունը չի կարողանում իշխանություն ստանալ: Տարօրինակ է չէ՞. ընդդիմությունը չի կարողանում իշխանություն ստանալ, ուրեմն դրսից «տղա» է պետք բերել: Նախկին շախմատիստ ընդդիմադիրը պնդել է, որ այդ իրավիճակը շտկել կարելի է միայն արևմտյան դաշնակիցների օգնությամբ: Դաշնակիցներն էլ ուղղակի պարտավոր են գործել ավելի վճռական մեթոդներով: - Դուք նստում եք գագաթնաժողովներում, բանակցություններ եք վարում, իսկ Պուտինը չի անում ու չի փոխում ոչինչ,¬ հանդիմանել է Կասպարովը` կոչ անելով Պուտինին վերաբերվել որպես բռնակալի: - Երբեք մի´ վախեցեք հակադրվել բռնակալներին, որովհետև նրանք միայն ուժի լեզուն են հասկանում,¬ ներկաներին «լուսավորել» է նա` հիշեցնելով Մերձավոր Արևելքում ու Աֆրիկայում ռազմական միջամտությամբ ժողովրդավարություն հաստատելու «հաջող» փորձը: Ստացվում է, որ ժողովրդավարություն տանող ուղին անցնում է «մարդասիրական» ռմբահարումների միջո՞վ: Ինչպես նշել է ռուսական մամուլը` Կասպարովին պայմանականորեն կարելի է քաղգործիչ համարել: Արևմտյան արժեքների այս հետնորդը կյանքի մեծ մասը ոչ թե Ռուսաստանում, այլ արտասահմանում և գերազանցապես ԱՄՆ¬ում է անցկացնում, որտեղ բնակվում է նրա ընտանիքը: