Ե´ս այլև´ս չե´մ խը´-մե´-լո´ւ

Հենց այսպես Ուկրաինայում զինծառայողներին տարավարժում են հարբեցողությունից

Համացանցում մեծ հետաքրքրություն է վայելում մի տեսահոլովակ, որը պատկերում է ալկոհոլով տարված զինծառայողների «դաստիարակչական աշխատանքի» ընթացքը. հարբեցողությամբ զբաղվող զինվորները հրապարակում քայլերթում են` անվերջ արտասանելով` «Ե´ս այլև´ս չե´մ խմելո´ւ»:

Տեսահոլովակը հրապարակվել է երկրի Զինված ուժերի պաշտոնական կայքում և տարածվում է YouTube-ով: Այն պատկերում է Նիկոլաև քաղաքում տեղակայված օդաշարժական 79-րդ բրիգադի զինծառայողներին: Նշվում է, որ տեսահոլովակը պատկերում է «ավատարների վերադաստիարակություն. «Ավատարներ» կոչվում էին Ջեյմս Քեմերոնի ֆիլմում արհեստականորեն սերված կապտագույն էակները: Սակայն ուկրաինական բանակում այդ անունով «մեծարում են հարբեցող զինծառայողներին» (պարզաբանել է KP-ն):

Հեղինակների տվյալներով` Դոնբասի ռազմական գործողությունների գոտում գինեմոլ (ավելի ստույգ` օղեմոլ) զինվորականներին փակում են վանդակներում, որպեսզի մինչև սթափվելը չհասցնեն վնասել ծառայակիցներին: Նախկինում Ուկրաինայի ՊՆ-ն հաղորդել էր, որ Դոնբասում ուկրաինական բանակի ոչ մարտական զոհերից յուրաքանչյուր 6-րդը հարբեցողության հետևանք է: (Newsru.coΗ):