Սուշին` մերկ մարմնից

Ինքնատիպ երևալու և հնարավորինս շատ հաճախորդներ ունենալու մրցավազքը ռեստորանատերին անվերջ մղում է մտքի նոր փայլատակումների: Օրինակ, Մայամիի ճապոնական ռեստորանն իրեն ազատել է սպասք օգտագործելու «գլխացավանքից»: Փոխարենը դրա այցելուները մեծագույն բավականությամբ են պատմում իրենց անմոռանալի հացկերույթների մասին: Այդպիսի ընթրիքը ոչ բոլորին է մատչելի. համեղակերները 500 դոլար են վճարում մեկ «սեղանիկի» համար ու չեն ափսոսում: «Սեղանիկ» կոչվածը մերկ կանայք են: Եվ հաստատության տերերը հավաստիացնում են, որ այդ` մերկ օրիորդների մարմնի վրայից սնվելու գաղափարը հին ճապոնական ավանդույթներից է:

- Չինաստանի հասարակական սննդօբյեկտներում նույնպես կա նման զվարճանք, սակայն պետությունը պայքարում է դրա դեմ: Առևտրի և արդյունաբերության նախարարությունն օրինագիծ է մշակել, որն արգելում է մարդկային մարմինն օգտագործել որպես սեղանի սպասք: Պաշտոնյաները նշում են, որ այդ կերպ ոտնահարվում են կանանց իրավունքները: Բայց այլ պատճառ էլ կա. ոչ մեկը չի կարող երաշխավորել ինքնաօրինակ այդ «սեղանից» հյուրասիրության մաքրությունը,- գրել է էլեկտրոնային թերթերից մեկը:

Բայց Մայամիի այդ ռեստորանի տերերը հավաստիացնում են, որ սպասքավորվելուց առաջ աղջիկները լվացման-մաքրման բարդ արարողություն են անցնում, իսկ «թաքուն» մարմնամասերը ծածկվում են ծաղկաթերթիկներով ու բուսատերևներով: Հյուրերն այդ «սեղանի» ցանկացած մասից կարող են ուտեստ վերցել, բայց մերկ մարմնին ձեռքով դիպչելն արգելվում է: