ՍՓՅՈՒՌՔ-ՀԱՅՐԵՆԻՔ Հայոց հին մայրաքաղաքում


Խոր Վիրապ վանական համալիրում ՀՀ սփյուռքի նախարարության «Արի Տուն» ծրագրի մասնակիցները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան վանք-ամրոցի պատմությանը, Մատուռի Ավագ խորանից աջ գտնվող մտոցի ուղղաձիգ աստիճաններով իջան ներքնահարկ, ուր գտնվում է 4,4 մ տրամագծով, 6 մ խորությամբ է գմբեթանման գոգավոր ծածկով վիրապը, ուր ճգնել է սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Սփյուռքահայ երիտասարդները տպավորված էին և անընդհատ լուսանկարում էին համալիրի դրվագները. վանքի պատերը կարծես լեզու էին առնում լուսանկարներում ու երեխաների առջեւ բացում հզոր ու հրաշագեղ Խոր Վիրապի 1700-ամյա պատմության անցքերը: Գրանցվել է Մալթայի հայ համայնքը Հուլիսի 31-ին Մալթայի մայրաքաղաք Վալետայի «Հիլթոն» հյուրանոցում կանցկացվի վերջերս պաշտոնապես գրանցված հայ համայնքի առաջին համաժողովը, որի ընթացում էլ կընտրվի համայնքի ղեկավարը: Կառույցն արդեն գործարկել է իր եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) պաշտանական www.malta-armenia.eu կայքը: Կայքի պատասխանատու Իլոնա Սարուխանյանի տեղեկացմամբ` նախատեսվում է, որ համայնքը Վալետայում կբացի հայկական կիրակնօրյա դպրոց, ինչպես նաեւ քաղաքի փողոցներից մեկում կտեղադրի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար: Կայքի պատասխանատուի հավաստմամբ` Մալթայում ապրում է 300-350 հայ: