ԸՆԴԵՐՔԻ ՀԱՇՎԻՆ


Ընդերքի շահագործումը բիզնեսի լավագույն միջոցներից է դառնում: Էներգետիկայի նախարարության տվյալներով` առաջիկա տարիներին Հայաստանի լեռնահան քային արդյունաբերության մեջ կատարվող ներդրումները ևս 3-4 միլիարդ դոլարով աճելու են: Բոլոր ժամանակներում անհամեմատ ավելի շահութաբեր է համարվել տարբեր մետաղների արտահանումը: Հիմա արդեն հանքաքարերի բիզնեսն էլ աստիճանաբար սկսում է չզիջել դրան: Ըստ ամենայնի` այս ոլորտում ներդրումների պակաս չի զգացվելու, և կարծիքներ կան, որ ամենատարբեր առաջարկների առատությունն է հայկական մետաղների ու քարերի գերշահութաբեր համարվող գործին նոր թափ ու ծավալ հաղորդել: Կարծիքներ կան նաև, որ իշխանությունն առանձնապես դեմ չէ հայրենի լեռնաշխարհի հանքավայրերի շահագործմանը, քանի որ ինչքան էլ ընդերքի մեծածավալ այսօրինակ «պեղումները»` ցավալի, իսկ դրանց սեփականատերերի շահույթները մեծ լինեն, այսուհանդերձ, սրա «ցավ սրտի տակ մխիթարանքն» էլ կա. այս գործից վճարվող հարկերը սովորաբար շոշափելի թվերով են արտահայտվում: