Հա՞ որ...


Ահարոն Ադիբեկյանը հերթական ընտրություններից առաջ դարձյալ սկսել է քաղուժերի ու հանրության ուշադրությունն իր վրա կենտրոնացնելու մտավարժանքները: Չնայած նրա հարցումներից սովորաբար ընդդիմությունն է դժգոհում, սակայն երևի թե մեր ամենատարբեր հակաիշխանականներն արդեն հաշտվել են իրենց ոչ բարձր վարկանիշերի հետ և Ահարոնի հարցումներից նախկինի նման չեն ընդվզում: Ու որպեսզի հերթական համապետական քվեարկությունից առաջ իր անձի ու «գործի» հանդեպ հետաքրքրությունը չմարի, սոցիոլոգն այս անգամ էլ որոշել է ՀՀԿ¬ԲՀԿ անքննելի թվացող հաշիվները խառնել: Նախօրեին նա հայտարարել է, թե ԲՀԿ¬ի վարկանիշն ավելի քան 3 տոկոսով գերազանցում է Հանրապետականին` միաժամանակ հավաստիացնելով, թե հարցվողները հնարավոր դաշինքներից ամենահավանականն ու ցանկալին հենց այս քաղուժերի միավորումն են համարում: Դա բոլորին է տեսանելի` առանց որևէ սոցիոլոգի (մանավանդ` Ա. Ադիբեկյանի) միջամտության: Ուրեմն ի՞նչ. նաև միջնորդական առաքելությո՞ւն է ստանձնում սոցոլոգիան: Եվ որքա՞ն կլինի դրա արժեքը...