ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՇՆԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱ՞Ն ԿՏԱ


Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր հարցազրույցներից մեկում ասել է, թե աշխարհում ընդունված կարգ է, որ կառավարությունները հրաժարական տան վաղ գարնանը կամ էլ աշնանը: Երիտասարդ նախարարի խոսքը որոշ ընդդիմադիրներ հասկացել են ուղղակի` պնդելով, թե Աշոտյանը կանխատեսում է աշնանը հայրենի կառավարության հրաժարականը: Իսկ ահա որոշ աղբյուրներ էլ պնդում են, թե կառավարության հրաժարականը կլինի առաջիկա շաբաթների ընթացքում, քանի որ նման պայմանավորվածության են հասել ՀՀ առաջին և երրորդ նախագահները...