Կյանքը` 4,5 միլիոն


«Ռոսգոսստրախ» ընկերության Մարտավարական հետազոտությունների կենտրոնի մասնագետները պարզել են, որ Ռուսաստանում մարդկային կյանքի արժեքն այսօր միջին հաշվով կազմում է 4,5 միլիոն ռուբլի: Երկրի 36 խոշոր ու միջին քաղաքներում կատարած հարցումների 5200 մասնակիցներին կյանքի արժեքի մասին հարցեր ուղղելիս, նկատի է առնվել «արդարացի և արդարացված» նյութական փոխհատուցման չափը` տրանսպորտում, արտադրության մեջ, ուժային կառույցներում կամ այլ իրավիճակներում մարդու մահվան դեպքում: Հետազոտության արդյունքները փաստել են, որ տղամարդիկ իրենց կյանքը գրեթե կրկնակի թանկ են գնահատում (5,7 մլն ռուբլի), քան կանայք (3,1 մլն): Իրենց կյանքը մյուսներից ավելի բարձր են գնահատել 40-50 տարեկանները (միջին հաշվով` 6 միլիոն) և ղեկավարներն ու գործարարները (7 միլիոն): - Կյանքի գնի իմաստը նվազել էր ճգնաժամի ընթացքում: Սակայն այս տարի այն սկսել է աճել և գերազանցել է նախաճգնաժամային ցուցանիշները,¬ պատմել է «Ռոսգոսստրախի» կենտրոնի ղեկավար Ալ. Զուբեցը: Նրա կարծիքով` դա կյանքի որակի հանդեպ ազգաբնակչության պահանջի վկայությունն է` որպես տարբեր սպառնալիքներից առավել պաշտպանվածության երաշխիք: Ռուս ահաբեկիչը Բեռլինում Ահաբեկչական «Ջամահաթ Շարիաթ» կազմակերպության ռուս հանցակիցը ձերբակալվել է Գերմանիայում: Դատախազության տվյալներով` 35-ամյա այդ ռուսաստանցին կալանվել է իսլամական արմատական խմբավորման հետ գործակցելու կասկածանքով (տեղեկացրել է Life News¬ը): Ենթադրվում է, որ նա գործել է որպես սուրհանդակ` կեղծ փաստաթղթեր տեղափոխելով և Չեչնիայի ու Դաղստանի ծայրահեղական խմբավորումներին օգնելով զենք գնել: Փաստաթղթերը նախատեսված էին Եվրոպայում ահաբեկիչների տեղափոխության համար: Նախկինում գերմանական ոստիկանությունն արդեն ձերբակալել էր կասկածյալի օգնականին: Քանի որ հանցագործները երթևեկում էին Գերմանիայի ու Չեխիայի միջև, Պրագայի իրավապաշտպանները նրանց դեմ առաջադրել էին հիմնավոր մեղադրանքներ: Եվրոպոլը հրամանագիր է տվել` երկու ձերբակալվածներին կալանքի ենթարկելու: Ահաբեկիչների գործակիցներին շուտով կարտաքսեն Չեխիա: