Թալիբանի ռմբաֆաբրիկան


Մեծ Բրիտանիայի և Աֆղանստանի Զինված ուժերը հայտնաբերել են թալիբների գաղտնի մինի¬գործարան, որտեղ արտադրվել են զենք ու պայթուցիչներ: Ընդամենը մի քանի շաբաթ աշխատելով Աֆղանստանի տարածքում, զինվորականներն իրենց ներկայությամբ լրջորեն ազդել են տարածաշրջանային իրավիճակի վրա: Իսկ անցյալ շաբաթ նրանց հաջողվել է գտնել ու վնասազերծել զենքի և պայթուցիչների մեծ քանակություն, որը թալիբները պատրաստել էին հերթական ահաբեկչության համար: Տեղաբնակները տեղեկացրել են, որ Հելմանդից ոչ հեռու ինչ¬որ տեղում գտնվում է մի ֆաբրիկա, որտեղ ռումբեր են արտադրվում: Երկու երկրների հետախույզներն անհապաղ մեկնել են մատնանշված վայր և հայտնաբերել ֆաբրիկան: - Երբ մենք մոտեցանք` հասկացանք, որ տեղացիները չեն խաբել, ու այնտեղ իրոք, իսկական մինի¬գործարան կա: Ամենուր պայթուցիչներ էին. այդ պատճառով սակրավորներ կանչեցինք, որպեսզի պատկերացում կազմենք, թե պայթուցիկ ինչ սարքերի հետ գործ ունենք,¬ պատմել է հետախույզների ոչ մեծ ջոկատի ղեկավար, սերժանտ Ֆին Բերին: Խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 45 կգ պայթանյութ, 81 պայթուցիչ, արկերի 45 դետալ, զինվորական հանդերձանք և տարածության վրա պայթեցումներ կատարելու այլ հարմարանքներ: Այս կերպ, փաստորեն, բրիտանա¬աֆղանական զինվորականները կանխել են բազմաթիվ ահաբեկչություններ: