ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ
Պարգևատրվել են ռազմաուսումնական հաստատութունների կուրսանտները


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է վերջերս ՌԴ-ում կայացած ԱՊՀ անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաբանակային օլիմպիադայի շրջանակում մաթեմատիկա, ինֆորմատիկա և ռազմական անգլերեն առարկայական առաջնություններին մասնակցած ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի կուրսանտներին:

Ընդունելությանը ներկա էին նաև օլիմպիադայում Հայաստանի ռազմաուսումնական հաստատությունները ներկայացրած թիմերի ղեկավարները` Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի դասախոսներ, գնդապետ Մնացական Խաչատրյանը և մայոր Դավիթ Սոֆյանը:

Հայ կուրսանտները հայրենիք են վերադարձել բարձր ցուցանիշներով. մաթեմատիկայի առարկայական օլիմպիադայի թիմային հաշվարկում Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի թիմը զբաղեցրել է երկրորդ տեղը: Թիմի ներկայացուցիչ, ինստիտուտի մեկամյա սպայական դասընթացի կուրսանտ, ԵՊՀ մեխանիկական մաթեմատիկայի մագիստրատուրայի շրջանավարտ Արտաշես Բեգլարյանը անհատական հաշվարկում նույնպես զբաղեցրել է երկրորդ տեղը: Գրանցած հաջողությունների և հայոց բանակի սպայի վարկը միջազգային օլիմպիադայում բարձր պահելու համար պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Արտաշես Բեգլարյանին պարգևատրել է «Վազգեն Սարգսյան» մեդալով: Ռազմական ինստիտուտի մեկամյա սպայական դասընթացի կուրսանտներ Սիփան Գրիգորյանը, Սահրադ Աբրահամյանը, ինչպես նաև ռազմաավիա ցիոն ինստիտուտի կուրսանտ Դավիթ Մելյանը պաշտպանության նախարարի հրամանով արժանացել են պատվոգրերի:

Պաշտպանության նախարարը, շնորհավորելով օլիմպիականներին, ընդգծել է, որ ՀՀ զինված ուժերի զինծառայողները պատվով են կատարում ոչ միայն իրենց առջև դրված մարտական խնդիրները, այլև կարողանում են հարկ եղած դեպքում միջազգային ասպարեզում փայլուն կերպով հանդես գալ մասնագիտական իմացությամբ և բարձր պահել հայ սպայի պատիվը: